
Դանիել Օրտեգան հաղթում է Նիկարագուայի նախագահական ընտրություններում

Պետության գործող ղեկավար Դանիել Օրտեգան հաղթում է Նիկարագուայի նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների 74,99 տոկոսի պաշտպանությունը: Նոյեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Նիկարագուայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Բրենդա Ռոչան։
«Քվեաթերթիկների գրեթե 50 տոկոսի հաշվումից հետո ընտրողների 74,99 տոկոսը ձայնը տվել է իշխանության «Ազգային ազատագրության սանդինյան ճակատ» կուսակցության գլխավորած դաշինքի օգտին», ասել է նա:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 26-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: