![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանում Covid-19-ից մեկ օրում մահացել է 120 քաղաքացի
![](https://168.am/wp-content/uploads/2021/11/1067519.jpg)
Իրանում կորոնավիրուսից վերջին 24 ժամում մահացել է 120 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 127․173-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վարակման 6803 նոր դեպք, որոնցից 985-ը հոսպիտալացվել է:
Երկրում գրանցված ընդհանուր 5 մլն 980․260 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 մլն 588․545 քաղաքացի:
3713 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: