Լավրովն ու Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են տարածաշրջանային հարցեր

Նոյեմբերի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ նախարարները շարունակել են մտքերի փոխանակությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ընդունման մեկամյակի նախօրեին։

Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության արդիական հարցերին, տարածաշրջանային և միջազգային խնդիրների որոշ ասպեկտներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930