Ռուսաստանի եւ Ուզբեկստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները աֆղանական սահմանին անցկացվող զորավարժությունների ընթացքում իրականացրել են պայմանական ահաբեկիչների կողմից վերցված բնակավայրի ազատագրման համատեղ գործողություն: Այդ մասին հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգը:
Օգոստոսի 6-ին Ադրբեջանի Ականազերծման գործակալության աշխատակից Ալիև Ֆարիդ Ալիմուսա օղլուն (1990 թ.-ի ծնված) վիրավորվել է Աղդամում (Ակնա) ականի պայթյունի հետևանքով:
Առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 30-ը վնասվածքներ ստացել ավտոբուսի հետ բեռնատարի բախման հետեւանքով Թուրքիայի արեւմուտքի Մանիսայի նահանգի Սոմայի շրջանում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ամերիկյան Պետդեպարտամենտը հավանություն է տվել Տայվանին 750 մլն արժողությամբ 40 միավոր 155-միլիմետրանոց M109A6 ինքնագնաց հաուբիցային հրետանային համակարգ վաճառելուն։
ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի գործունեությանը կորոնավիուսի համավարակի դեմ պայքարի բնագավառում հավանություն էտալիս ամերիկացիների 53 տոկոսը:
Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը երեք ամիս շարունակ սոցիալական ցանցերում հաջող կերպով վաճառել է կորոնավիրուսի դեմ գոյություն չունեցող պատվաստանյութեր: Այս մասին հայտնել է Թաիլանդի ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչությունը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը օգոստոսի 4-ին հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված ուղևորությունների սահմանափակումների ցանկը տարբեր երկրների համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Աշխարհի տարբեր երկրներում առկա են անկլավների վերաբերյալ խնդիրներ. այդպիսի երկրները հարյուրավոր են, օրինակ, Բելգիան Ֆրանսիայի հետ նման խնդիր ունի, Ֆրանսիան՝ Իսպանիայի հետ։ Այս ուզբեկատաջիկական խնդիրը ևս կապված է անկլավների հետ։ Անկալվների մասին միջազգային ուսմունքն ասում է՝ որպեսզի դրանք չլինեն խնդրի աղբյուր, այդ հարցը պետք է լուծել կա՛մ բարիդրացիական հարաբերություններով, ինչպես արել են Բելգիան և Նիդեռլանդները, կա՛մ անել փոխանակում՝ ապաանկլավացում, որ հարցը լուծվի։
Ավելի վաղ sputnik ռադիոն հաղորդել է որ Մակրոնը գնահատական է տվել սանիտարական անցագրերի դեմ հանդես եկողների գործողություններին:
«Դրան միտված ծրագրերը իրանական կողմում ևս կարևորվում են, քանի որ Սյունիքի տարածքով Իրանը փորձելու է ելք ստանալ դեպի հյուսիս, որը չի անցնելու որևէ թուրքական պետության սահմանով: Ինչու, քանի որ Թուրքիան ընդհանրապես վերջին տարիներին համարվում է Իրանի մրցակիցը տարածաշրջանում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Mercer Street»-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկումը տեղի կունենա օգոստոսի 6-ին փակ ձևաչափով:
Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում նորընտիր նախագահ, ԻԻՀ 13-րդ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությունն էր: Հանդիսավոր արարողությանը ներկա էին 73 երկրի 115 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 10 պետությունների ղեկավարներ, խորհրդարանների 20 խոսնակներ և 11 արտգործնախարարներ:
Ֆրանսիայի Սավոյա դեպարտամենտում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը լուրջ վնասվածքներ ստացել: Այս մասին հաղորդել է «France Info» ռադիոկայանը:
Օգոստոսի 5-ի առավոտյան հրդեհի հետեւանքով հինգ առեւտրական նավ է այրվել Իրանի Գանավե նավահանգստում (Բուշերի հարավային նավահանգիստ): Այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքագլուխ Գոլամռըզա Մեհրջային:
Զինվորականները զույգերով սուզվում են ավելի քան 30 մետր խորությամբ: Հավելյալ ուշադրություն է դարձվում բուժօգնություն հատկացնելու գործողությունների մշակմանը:
Հեռուստաընկերությունը ստույգ տեղեկություն չունի, թե երբ և ինչպես ամերիկյան հետախուզությունը կարող էր օգտվել այդ տվյալներից, սակայն չի բացառում, որ դա տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայում հետազոտությունների հետ կապված սերվերների կոտրման հետևանքով
«Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցները պետք է չեղյալ համարվեն: Ցանկացած դիվանագիտական ծրագիր, որը կհանգեցնի այդ նպատակին, մեր կողմից աջակցություն կստանա», – նախագահի խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը:
1 օրում ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի 262․048 թետավորում է կատարվել, որոնցից 26․822-ի արդյունքը դրական է ստացվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երդում է տվել դատական իշխանության ղեկավարի և արարողությանը մասնակից պաշտոնատար անձանց ներկայությամբ:
Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով, այնտեղ լարվածությունը դեռևս չի նվազում ՝ չնայած ձեռնարկվող քայլերին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:
Նշվում է, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի առաջնորդները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ տարածաշրջանային կայունության հասնելու համար:
Օգոստոսի 5-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի կենտրոնական մասի Արեւելյան Նուսա Թենգարայի նահանգում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո վարչապետն ուղեւորվել է Իրանի նախագահի նստավայր, որտեղ նրան դիմավորել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Իսրայելի պաշտպանության բանակը հավաստել է օգոստոսի լույս 5-ի գիշերը երկրի կործանիչներով հարվածները Լիբանանի հարավի թիրախներին ի պատասխան արաբական պետության տարածքից երեք հրթիռների արձակման:
Կալիֆոռնիայի նահանգում անտառային հրդեհը, որն ստացել է «Դիսկի» անվանումը, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով տարածվում է մեծ արագությամբ եւ արդեն ընդգրկել է 112 հազար հեկտար մակերես:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 4233-ով: Մահացել է 38 մարդ։
Եվս 29 մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել՝ կապված Տոկիոյի Օլիմպիադական խաղերի հետ: Այդ մասին օգոստոսի 4-ին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ 110 միլիոն չափաբաժնից ավելի պատաստանյութ է նվիրաբերել եւ ուղարկել աշխարհի ավելի քան 60 երկրներ: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Հաիթիի դատախազությունը մի շարք քաղաքական ու կրոնական գործիչների, այդ թվում և Պոլ Դենիին ձերբակալելու կարգադրություն էր արձակել:
Ուշագրավ է, որ հաղորդագրություններում որևէ ուղիղ խոսք չկա Մակրոնի՝ մամուլում շրջանառվող Հայաստան կատարելիք այցի, հայ-ֆրանսիական հարաբերություններում հնարավոր փոփոխությունների և նոր օրակարգերի, երկկողմ նոր համաձայնագրերի վերաբերյալ: Սակայն ակնհայտ է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում սպասվում են փոփոխություններ, և այդ մասին իր վերջին հրապարակային մեկնաբանություններում ակնարկել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը: