
Գրետա Թունբերգը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել իր հասցեին

Շվեդ բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերը պատմել է, որ սպառնալիքներ է ստացել իր հասցեին:
Նոյեմբերի 7-ին Իսպանիայի LaSexta հեռուստաալիքին տված հարցազրույցում 18-ամյա աղջիկը խոստովանել է, որ մշտապես «իր ծնողների հետ չի բնակվում», որովհետեւ այդպես մարդիկ չգիտեն, թե որտեղ է ինքն ապրում:
Պատասխանելով հարցին, թե երբեւէ ստացվե՞լ են արդյոք սպառնալիքներ իր հասցեին, ակտիվիստուհին հավաստիացրել է. «Այո՛, իհարկե»:
Նա նաեւ ճշտել է, որ առայժմ չի ցանկանում իր կյանքը կապել քաղաքականության հետ:
Թունբերգն ամբողջ աշխարհում հայտնի է որպես «Դպրոցական դասադուլ հօգուտ կլիմայի» շարժման ոչ պաշտոնական առաջնորդ, շարժում, որը միավորել է գլաբալ տաքացման հիմնախնդրի նկատմամբ ոչ անտարբեր հազարավոր երիտասարդների: Նա առաջադրվել է 2019 եւ 2020 թվականների խաղաղության Նոբելյան մրցանակի, ինչպես նաեւ նշվել մի շարք այլ պարգեւներով: Թունբերգին տարվա մարդ է հայտարարել ամերիկյան Time հանդեսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: