Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Հոսրոուշահին մահացել է կորոնավիրուսից: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել նրա մահվան կապակցությամբ:
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության շուրջ ստեղծված ճգնաժամը կարող է 22 մլրդ դոլար նստել համաշխարհային զբոսաշրջության վրա:
«Չեմ կարծում, որ ԵՄ-Ադրբեջան ապագա համաձայնագրի՝ հակամարտություններին վերաբերող հատվածում ընդգրկվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի նույնաբովանդակ հատվածի ձևակերպումներից էականորեն տարբեր ձևակերպումներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով առաջիկա ամիսներին նախաստորագրվելիք ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի Ղարաբաղյան ձևակերպումներին։
Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգան ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ կայացած հանդիպման ժամանակ որպես նվեր 30 հազար ոչխար է մատուցել Չինաստանին։
Իտալիայում կորոնավիրուսով վարակվելու պատճառով մահացածների թիվը հասել է 14-ի, ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր Ապենիններում գրանցվել է վարակման 528 դեպք:
Թբիլիսիի դեղատներում սպառվել են վիրաբուժական դիմակների եւ հակամանրէական հեղուկների պաշարները:
Գերմանիայի Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի ղեկավար պրոֆեսոր Լոտար Վիլերը հայտարարել է, որ դիմակ կրելն իմաստ ունի միայն նրանց համար, ովքեր արդեն վարակվել են կորոնավիրուսով, այլ ոչ թե նրանց, ովքեր վախենում են վարակվել։
Ֆրանսիան ստիպված կլինի դիմակայել կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն է՝ արդյունավետ կերպով հակազդել հիվանդությանը, փետրվարի 27-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է ավելի քան 100-ով՝ հասելով 245-ի, մահացել է 26 մարդ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պրեֆեկտուրաների իշխանություններից պահանջում է ամբողջ երկրում ժամանակավորապես փակել դպրոցները կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զուլնուրը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։
Վիեննայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը:
Մեկ միլիոնից ավելի մարդ է ստորագրել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հրաժարականի պահանջով հանրագիրը՝ երկրում կորոնավիրուսային վարակի բռնկմանը դիմակայելու անկարողության համար:
«Եթե հանուն փողի Դուք կարող եք հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ապա դուք պարզապես ստոր եք ու անպետք»,- այս մասին իր տելեգրամ-ալիքում գրել է «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը՝ անդրադառնալով «Նեզավիսիմայա գազետա»-ի՝ Սումգայիթյան իրադարձությունների մասին հոդվածին:
Նոր կորոնավիրուսի համաճարակի սկզբնական աղբյուրը պարտադիր չէ, որ լիներ Չինաստանում, չնայած այն բանին, որ հիվանդության բռնկումն առաջին անգամ արձանագրվել է ՉԺՀ-ի տարածքում:
Իրանում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների թիվը հասել է 22-ի: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրական տվյալները։
Իտալիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 474-ի:
Փետրվարի 27-ի առավոտվա դրությամբ աշխարհում, բացառությամբ Չինաստանի մայրցամաքային մասի, COVID-9 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3530-ի՝ մեկ օրում ավելանալով հիվանդանալու 627 հայտնաբերված դեպքով:
ՉԺՀ-ում օրական արտադրվող բժշկական եւ պաշտպանիչ այլ դիմակների թվաքանակը հասել է 76 միլիոնի, ինչը 4,5 տոկոսով գերազանցել է երկրում միագումար արտադրական հզորության պաշտոնական ցուցանիշը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել է, որ կորոնավիրուսի կապակցությամբ խուճապի մատնվելու պատճառ չկա, առողջապահության նախարարությունը եւ համապատասխան մյուս գերատեսչությունները համակարգված կերպով վերահսկում են իրադրությունը։
Իրանական թերթերը, վերլուծելով երկրի Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների նախնական արդյուքները, հայտարարել են երկրի քաղաքական համակարգում պահպանողական թեւի անվերապահ հաղթանակի մասին։
Նյու Դելիում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների ընթացքում, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել է 32-ի: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը` վկայակոչելով քաղաքի հիվանդանոցների աղբյուրներ։
Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Դանիայում:
Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ. դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ այցելելուց:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքը լավ է ընթանում, այն կարող է ստեղծվել բավականին արագ, փետրվարի 27-ին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 29 դեպք եւ հայտնաբերվել է 433 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Սաուդյան Արաբիան մի շարք միջոցներ է ձեռնարկել իր տարածքում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել Միլուոքիի (Վիսկոնսինի նահանգ) Molson Coors գարեջրի ընկերության գրասենյակում: Սպանվել է առնվազն հինգ մարդ:
Իրանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում այն անձանց ուղեւորությունները սահմանափակելու մասին, որոնց մոտ COVID-19 կորոնավիրուսով հիվանդանալու ախտանշաններ կան:
«Փաստ» թերթը գրում է. «Սիրիական Իդլիբի շուրջ կրկին ծայր առած ռուս-թուրքական հակադրությունը չի հանգուցալուծվում: Կողմերը շարունակում են միմյանց մեղադրել անցած տարեվերջին Սոչիում կայացած պայմանավորվածությունների խախտման մեջ: Իսկ ոչ վաղ անցյալի փորձը հուշում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության ցանկացած դրսեւորում այս կամ այն կերպ իր արտահայտությունն է գտնում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր գործողություններում: