Բայդենի գործունեությանը հավանություն տալու վարկանիշն իջել է 38 տոկոսից ցած. հարցում
Ամերիկացիների կողմից ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գործունեությանը հավանություն տալու վարկանիշն իջել է մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 37,8 տոկոս: Նոյեմբերի 7-ին այդ մասին հաղորդել է USA Today թերթը՝ վկայակոչելով այն հարցախույզի արդյունքները, որը թերթը կատարել է Սաֆոլքի համալսարանի հետ համատեղ։
Հետազոտությունը ցույց է տվել, որ պետության ղեկավարի պաշտոնում Բայդենի գործունեությունը բացասաբար է գնահատում հարցման մասնակիցների 59 տոկոսը, հարցվածների եւս 3,2 տոկոսը ձեռնպահ է մացել համապատասխան հարցի պատասխանից:
Հետազոտության մասնակիցների 46 տոկոսը կարծում է, որ նախագահն իր պարտականությունները կարողանում է կատարել ավելի վատ, քան իրենք սպասում էին:
Ընդ որում, հարցվածների գրեթե 64 տոկոսը, որոնց թվում 28 տոկոսը Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներ են, հանդես է եկել այն բանի դեմ, որ Բայդենը երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունը քվեարկության դնի 2024 թվականին:
Հաջորդ նախագահական ընտրւթյուններւմ պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի մասնակցության դեմ, որը հանրապետական է, հանդես է եկել հարցման մասնակիցների 58,4 տոկոսը: Բայդենի օգտին, եթե ընտրությունները կայանային այժմ, քվեարկելու իր պատրաստակամության մասին է հայտարարել հարցվածների 40 տոկոսը, Թրամփի օգտին՝ 44 տոկոսը, եւս 11 տոկոսը կգերադասեր ձայնը տալ այլ թեկնածուի օգտին:
ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հաիսի գործունեությանը հավանություն է տալիս հետազոտության մասնակիցների 27,8 տոկոսը: Կոնգրեսի աշխատանքի մասին դրականորեն է արտահայտվել հարցվածների սոսկ 12 տոկոսը: Ըստ որում հանրապետական օրենսդիրների գործունեության հավանության վարկանիշը եղել է ավելի բարձր իրենց պաշտոնակից դեմոկրատներից:
Հարցման մասնակիցների 66 տոկոսը կարծում է, որ երկրում իրադրությունը զարգանում է սխալ ուղղությամբ, հակառակ տեսակետին է հարցվածների 20 տոկոսը:
Հարցումը կատարվել է նոյեմբեռրի 3-ից մինչեւ 5-ը հազար գրանցված ընտրողների շրջանում: Վիճակագրական սխալանքը կազմում է մոտավորապես 3,1 տոկոսային կետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: