ԱՊԱ գործակալության թուրքական բյուրոն հայտնում է, որ օրենքի նախագիծը նախաձեռնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Միացյալ Նահանգների հինգերորդ շրջանի վերաքննիչ դատարանը կասեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված կարգը միջին և խոշոր ընկերությունների աշխատակիցների պարտադիր պատվաստումների վերաբերյալ։
Իրանի հարավում մեկնարկել են «Զոլֆաղար 1400» անվանումով բանակի համատեղ զորավարժությունները՝ բանակի «Զոլֆաղար» բազայի հրամանատարությամբ, հայտնում է Mehr-ը:
Ավելի քան 40 երկրներ կլիմային նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովի (COP26) ընթացքում հռչակագիր են ստորագրել նոր ածխաէլեկտրակայանների ֆինանսավորումը կրճատելու, ինչպես նաեւ գոյություն ունեցող կայանները փակելու վերաբերյալ՝ զարգացած երկրներում 2030-ական թվականներին, զարգացող երկրներում՝ 2040-ական թվականներին։
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմիի դեմ անօդաչու թռչող սարքի միջոցով մահափորձ է իրականացվել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին` հղում անելով Ֆրանս պրեսին։
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 249 մլն 982 հազար 783-ի, մահացել է 5 մլն 56 հազար 543 մարդ, առողջացել՝ 226 մլն 296 հազար 12-ը:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գյուլիզար Բիչեր Քարաջայի կազմած զեկույցի համաձայն՝ Թուրքիայում նվազագույնը 2 միլիոն մանկահասակ բանվոր կա։ 2 միլիոնի 30.8 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության, 23.7 տոկոսը՝ արդյունաբերության, իսկ 45.5 տոկոսը՝ սպասարկման ոլորտում։
Ավստրիայի իշխանությունները նոյեմբերի 8-ից սահմանափակումներ են մտցնելու բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստում չեն անցել:
Ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի ելույթի ժամանակ հրմշտոցի հետևանքով առնվազն 8 մարդ մահացել է, մի քանիսը վիրավորվել են:
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում նոյեմբերի 6-ից սկսել է գործել երկրի առաջին մետրոյի գիծը:
Տարածաշրջանում ռուս-թուրքական կամ առավելապես թյուրքական առանցքի ամրապնդման հեռանկարների ֆոնին ուշագրավ ակտիվություն է ցուցաբերում ռեգիոնում Միացյալ Նահանգները։ Հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է ժողովրդավարության հարցերով գագաթաժողովի, որը, Սպիտակ տան հաղորդմամբ, տեղի կունենա հաջորդ ամիս։ Ամերիկյան ամսագրերից մեկը տեղեկացնում է, որ Հայաստանի հարևաններից հրավիրվածների շարքում է միայն Վրաստանը։
Պարենային ապրանքների գների համաշխարհային ինդեքսը հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատությամբ աճել է 3 տոկոսով՝ հասնելով 133,2 կետի. այդպիսով գներն աճել են 2011 թվականի հուլիսից ի վեր ռեկորդային մակարդակի, ինչը գլխավորապես կապված է բուսական յուղի եւ հացաբույսերի գների աճի հետ:
Վրաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 240 նոր դեպք:
Տարածաշրջանային «3+3» կամ 6-ի հարթակ ստեղծելու ուղղությամբ քաղաքական-տեղեկատվական արշավը վերջին երկու շաբաթվա ընթացքում էապես ինտենսիվացել է: Հոկտեմբերի վերջին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցող «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահը կարողացավ իր բոլոր հրապարակային անդրադարձներում և հանդիպումներում ներկայացնել այս ֆորմատի կարևորությունը ռեգիոնի համար:
Վրաստանի արդարադատության նախարարությունը հանդես է եկել առաջարկով՝ անվտանգության նկատառումներից ելնելով ձերբակալված նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու գործով դատական նիստն անցկացնել բանտում և նրան չտեղափոխել դատարան:
Հնդկաստանի Ահմեդնագար քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, վիրավորվել են մի քանիսը:
Գերմանիայում Intercity Express ընկերության ճեպընթացներից մեկում 27-ամյա արաբ տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա:
Թուրքիայում Էլազըղի Եփրատի համալսարանի գիտաշխատող Հիֆզուլլահ Քութումը ձերբակալվել է սոցիալական մեդիայում «Բոլոր քրդերին շնորհավորում եմ սեպտեմբերյան հեղաշրջման կապակցությամբ։ Կեցցե՛ Քրդստանը» գրառման համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը նոյեմբերի 23-ին կայցելի Ռուսաստան: Այցի մասին պաղեստինյան ռադիոյին ասել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալիքին:
Տաջիկ զինվորականները քարեր են նետել ղրղզ սահմանապահի ավտոմեքենայի վրա:
Երևանում նոյեմբերի 6-ին կայացած «Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Վրաստանում, ի աջակցություն նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու բողոքի ակցիաների կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունների շենքերը:
Շավքաթ Միրզիյոևը, ով վերընտրվել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնում, նոյեմբերի 6-ին ստանձնել է պաշտոնը:
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար, ասվում է հայտարարության մեջ։
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 5340-ով: Մահացել է 62 մարդ։
ԱՄՆ-ի իշխանությունները պետք է ուղղեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սխալները չին-ամերիկյան հարաբերությունները նորմալ վիճակ վերադարձնելու համար:
Իրանում մինչեւ 60 տոկոս հարստացված ուրանի քանակը հասել է 25 կիլոգրամի: Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
Գերմանիայում կորոնավիուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 37 120-ով: Դա առավելագույնն է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում, հետեւում է նոյեմբերի 5-ին Ռբերտ Կոխի ինստիտուտի՝ հրապարակած տվյալներից։
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում երկուսից մինչեւ վեց ամսական 18 մանկիկների պատվաստել են Pfizer եւ BioNTech ընկերությունների արտադրության կորոնավիրուսի դեմ պատրաստանյութով: Այդ մասին հաղորդել է տեղական Vietnam News հրատարակությունը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, խոսելով Հայաստանի անվտանգության հարցերով պատասխանատու պաշտոնյայի այս ձևակերպման մասին, ընդգծեց՝ սա ապացույցն է նրա, որ Հայաստանի իշխանությունն Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում։