Դիզայներները ստույգ բացատրություն չեն տվել, թե իրենց հատկապես ինչպես է հաջողվել հասնել այդ արդյունքին: Օգտատերերի համար սա առիթ է դարձել կասկածելու տեսանյութի իրական լինելուն, ոմանք կարծում են, որ այն ֆեյք է:
Graff-ը ոսկերչական իրերի եւ ժամացույցների տուն է, որը 1960 թվականին Լոնդոնում հիմնադրվել է Լոուրենս Գրաֆի կողմից: Արտադրում է թանկարժեք քարերով զարդեր, առավելապես ադամանդներից (այդ թվում՝ գունավոր), եւ ժամացույցներ (2008 թվականից): Բրիտանական Թագավորական մրցանակի քառակի դափնեկիր է միջազգային առեւտրի ոլորտում (1977, 1994, 2006, 2014):
Հագուստն այնպես է պատրաստված, որ այն կարելի է կրել որպես բոդի՝ համադրելով զգեստապահարանի մյուս իրերով: «Ես ցանկանում էի ստեղծել վառ ու հարմարավետ բաներ, որոնք կարելի է ամբողջ օրը կրել նաեւ քաղաքում»,- ասել է մոդելագործ Վերոնիկ Լերուան: Շարքում, բացի, լողազգեստներից, ներկայացված են նաեւ կոմբինեզոններ եւ գլխարկներ:
«Ես Victoria Victoria Beckham-ը գործարկեցի, երբ հղի էի Հարփերով: Այժմ լրացել է նրա հինգ տարին, եւ ես կարծում եմ, որ սա հիանալի պահ է այս շարքը հասանելի դարձնելու եւ այն մանկական հագուստով համալրելու համար»,-պատմել է Բեքհեմը: Նոր հավաքածուի հագուստի գները տատանվելու են 6-ից մինչեւ 70 դոլար:
«Այս գույները բավականին պահանջված են նաև հայ դիզայներների մոտ: Մեր դիզայներներին ևս հարկավոր է վաճառք ապահովել, այնպես որ, նրանք ևս հետևում են այդ ամենին»:
Բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնը դարձել է Gucci-ի կոստյումների կրուիզային հավաքածուի դեմքը: Նկարահանումները տեղի են ունեցել այն կալվածքի ինտերիերներում, որն ավելի վաղ պատկանել է նկարիչ Թոնի Դյուքեթին: Դերասանի հետ լուսանկարվել են աֆղանական մի քանի քերծեներ: Լուսանկարների հեղինակը դարձել է Գլեն Լաչֆորդը:
Ամերիկացի դիզայներ Մարկ Ջեյկոբսը լուսանկարների գիրք է թողարկել, որը նվիրել է իր շանը՝ Նեւիլ անունով բուլտերիերին: Գրքում հավաքված են մի քանի հարյուր լուսանկարներ, որոնց թվում կան թոփ-մոդելների հետ ֆոտոսեսիաների կադրեր և մոդելագործի կենդանու լուսանկարները՝ Instagram-ից: Հրատարակությունն արդեն հայտնվել է վաճառքում, գինը 22,5 դոլար է:
Ճապոնիայի Nintendo կորպորացիան սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ կրկին վաճառքի կհանի իր Famicon լեգենդար ութբիտանոց կցուրդը։ Նշվում է, որ բարձակի նորացված փոքրացված տարբերակի վաճառքները կսկսվեն նոյեմբերի 10-ին: Դրա արժեքը կկազմի 6 458 իեն:
Մինչև ֆուտբոլային աստղեր դառնալն ու հսկայական եկամուտներ ստանալը ֆուտբոլիստներից և մարզիչներից շատերն աշխատել են՝ որպես դռնապաններ, մանր առևտրով են զբաղվել, և այլն:
Շվեյցարիայի Greubel Forsey ընկերությունը թողարկել է ձեռքի ժամացույցների շարք՝ շափյուղե ապակիով թափանցիկ կորպուսով: Մոդելը կոչվում է Double Tourbillon 30՛ Technique: Ինչպես հաղորդում է Luxurylaunches-ը, դրանք թողարկվել են սահմանափակ քանակով եւ կվաճառվեն միայն ԱՄՆ-ում: Գինը 1,2 միլիոն դոլար է:
Զարդերն ստեղծելիս օգտագործվել է սպիտակ եւ դեղին ոսկի, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր՝ շափյուղաներ, ցավորիտներ եւ մեղեսիկներ:
Դերասան եւ պրոդյուսեր Անտոնիո Բանդերասը ցուցադրել է հագուստի առաջին հավաքածուն, որը նա ստեղծել է սկանդինավյան Selected բրենդի հետ:
Rolling Stones-ի կիթառահար Քիտ Ռիչարդսը Նյու Յորքի՝ Մանհեթենի վրա գտնվող իր տունը վաճառում է 12,2 մլն դոլարով: Այդ մասին տեղեկացնում է The Real Deal-ը:
Դեմքի և մարմնի մաշկի պրոֆեսիոնալ խնամքի միջոցների կիրառումն իրենից ներկայացնում է խնամքի պրոֆեսիոնալ մոտեցում, էսթետիկա՝ առանց որևէ գդալիկների, ասեղների, ներարկումների: Մեզ մոտ մաշկի խնամքն իրականացվում է խնամքի բնական միջոցներով միայն՝ ջրիմուռների, մարգարտի փոշու, խավիարի, օձի թույնի հիմքով պատրաստված միջոցներով…
Ցուցահանդեսում հատուկ ուշադրություն են դարձրել այն կոստյումներին, որոնք դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը 1963 թվականին կրել է «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Ինձ միշտ հետաքրքրել է նորաձևության պատմությունը, հագուստը, աքսեսուարները, անցյալը, որը մարդուն դարձրել է այն, ով նա այսօր կա: Ես մարդկանց չէի անվանի իմ ստեղծագործությունների հերոսներ, քանի որ տիկնիկներն անդեմ են, դրանք կարծես անոթներ լինեն:
Հոլիվուդի աստղերը սովոր չեն ապրել համեստ տներում: Իսկ ինչու նրանք պետք է հարմարվեն համեստ տներին, եթե կարող են միլիոնավոր դոլարների դիմաց վարձել կամ գնել շքեղ առանձնատներ:
Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում Chanel նորաձևության տան համար իր նոր հավաքածուն է ներկայացրել բրենդի ստեղծագործական տնօրեն Կառլ Լաագերֆելդը
Հոլիվուդյան աստղերը պաշտում են լիբանանցի դիզայներ Էլի Սաաբին: Նա կարողանում է միավորել պոդիումի վրա արևելյան էկզոտիկան ու հոլիվուդյան շքեղությունը՝ ստեղծելով զգեստներ կարմիր գորգերի համար:
Օծանելիքը կերպարի վերջին շտրիխն է: Դիորը կարծում է, որ ոչ միայն կինն ու նրա հագուստները, այլև նրա սենյակը պետք է հրաշալի բուրեն: «Օծանելիքը կնոջ մասին ավելի շատ բան է ասում, քան նրա ձեռագիրը»,- ասում էր նա:
«Նորաձևության մեջ ամենակարևորը պետք է իմանալ, թե որտեղ և ինչ ես հագնում: Կարևոր է, որ ցանկացած անհատ ունենա իր ոճը: Եթե տվյալ մարդուն դուր չի գալիս վարդագույնը, նա չպետք է զուտ նորաձևությունից ելնելով՝ հագնի, օրինակ, այդ գույնի վերարկու»,- նշում է Ֆաինան:
Ներկայացնենք հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի ու դերասան Բրեդ Փիթի շատ նուրբ ու գեղեցիկ ֆոտոսեսիան՝ արված Vanity Fair-ի համար:
Մոդել Կարմեն դել Օրեֆիսը հայտնվել է Montauk Sofa-ի նոր գովազդային արշավում:
Գերմանացի որսորդը 60 հազար դոլար է վճարել աֆրիկյան փղի սպանությունը կազմակերպելու համար, հայտնում է The Telegraph-ը: Նա որպես օգնական՝ շրջել է փորձառու որսորդի հետ, ով 21 օր շարունակ եղել է նրա գիդը:
Աշնան ցրտերի գալուն զուգահեռ՝ մարդիկ իրենց զգեստապահարանում սկսում են որոնել տաք ու հարմարավետ վերնահագուստ:
Լեգենդար իտալուհի Սոֆի Լորենը դարձել է Dolce & Gabbana-ի նոր գովազդային արշավի դեմքը, հայտնում է The Daily Mail-ը:
«Իմ հաճախորդների ցանկում են տարբեր խավի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ աստղեր և բիզնեսմեններ»,- նշում է Տիգրանը: Մեր հարցին, թե ինչո՞ւ է ներկայանում՝ որպես Տիգրան Ալբերտի, դիզայները պատասխանեց. «Ոչինչ հորինված չէ: Տիգրան Ալբերտի-ն իմ իսկական անուն հայրանունն է: Ես Ալբերտի տղան եմ»:
Բրիտանացի դիզայներ Սոֆյա Վեբստերը Barbie ընկերության հետ համատեղ ստեղծել է կոշիկի հավաքածու մեծահասակների ու երեխաների համար, գրում է Vogue UK-ը:
Վերնազգեստը գույնով և կտորի բաղադրությամբ պետք է համապատասխան լինի կոստյումին, որպեսզի երբ տղամարդը հանում է վերարկուն, աններդաշնակություն չլինի: Վերարկուն կարող են նորաձևությանը համապատասխան լինել, սակայն դրանք չպետք է լինեն խիստ ընդգծված նորաձև: Նախընտրելի են դասական վերարկուները՝ մոխրագույն, սև կամ կապույտ:
Yves Saint Laurent-ը դարձյալ դուրս է գալիս նորաձևության շուկա: Հեռավոր 2002-ին haute couture հավաքածուի ցուցադրմամբ հայտարարվեց այն մասին, որ Իվ Սեն-Լորան նորաձևության տունը վերջնականապես որոշել է հեռանալ նորաձևությունից: