Բաժիններ՝

Gucci-ն Թոմ Հիդլսթոնին լուսանկարել է քերծեների հետ

Բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնը դարձել է Gucci-ի կոստյումների կրուիզային հավաքածուի դեմքը: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, նկարահանումները տեղի են ունեցել այն կալվածքի ինտերիերներում, որն ավելի վաղ պատկանել է նկարիչ Թոնի Դյուքեթին: Դերասանի հետ լուսանկարվել են աֆղանական մի քանի քերծեներ: Լուսանկարների հեղինակը դարձել է Գլեն Լաչֆորդը:

Հավաքածուն վաճառքի կհանվի 2017 թվականի աշնանը: Դրանում տեղ են գտել կոստյումներ, վերնաշապիկներ եւ կոշիկ:

Gucci իտալական նորաձեւության տունը հիմնադրվել է 1921 թվականին մոդելագործ Գուչո Գուչիի կողմից: Ներկայում ընկերությունը մասնագիտանում է հագուստի, պարֆյումերիայի, աքսեսուարների եւ տեքստիլի թողարկման բնագավառում:

2015 թվականի հունվարից Gucci-ի կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում է մոդելագործ Ալեքսանդրո Միկելեն: Նոյեմբերի կեսերին նա դիզայնի բնագավառում արժանացել է International Designer Award միջազգային մրցանակին:

Բրիտանացի Թոմ Հիդլսթոնը թատրոնի ու կինոյի դերասան է: Նա առավել հայտնի է Լոքիի դերով «Թոր» եւ «Վրիժառուները» ֆիլմերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս