
Մարկ Ջեյկոբսն իր շանը նվիրված լուսանկարների գիրք է թողարկել

Ամերիկացի դիզայներ Մարկ Ջեյկոբսը լուսանկարների գիրք է թողարկել, որը նվիրել է իր շանը՝ Նեւիլ անունով բուլտերիերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում հաղորդել է Forbes հանդեսը:
Գրքում հավաքված են մի քանի հարյուր լուսանկարներ, որոնց թվում կան թոփ-մոդելների հետ ֆոտոսեսիաների կադրեր և մոդելագործի կենդանու լուսանկարները՝ Instagram-ից: Հրատարակությունն արդեն հայտնվել է վաճառքում, գինը 22,5 դոլար է:
Մարկ Ջեյկոբսն ամերիկացի դիզայներ է: 1984 թվականին Ռոբերտ Դաֆի հետ միասին հիմնել է սեփական նորաձեւության տունը եւ գրանցել Jacobs Duffy Designs ընկերությունը, այնուհետեւ վերանվանել է Marc Jacobs International: Զուգահեռ աշխատել է Perry Ellis-ում, որից հետո 1997-ից մինչեւ 2013 թվականները եղել է Louis Vuitton տան կրեատիվ տնօրենը: Marc Jacobs բրենդի ներքո թողարկվում են կանանց և երեխաների հագուստ և կոշիկ, աքսեսուարներ և պարֆյումերիա: