««MayStar cosmetica» կոսմետիկայի շնորհիվ մաշկը լավագույնս խնամվում, սնուցվում է առանց սրսկումների». Լոլիտա Մանուկյան

Ավելի քան 30 տարի իսպանական «MayStar» ընկերությունը միջազգային շուկայում առաջատար է պրոֆեսիոնալ կոսմետոլոգիայի ոլորտում:

«MayStar»-ի գործարանը գտնվում է Տարագոնա քաղաքում՝ Միջերկրական ծովի ափին: Գործարանի գտնվելու վայրն ինքնին բարենպաստ հիմք է խնամքի բնական միջոցների արտադրության համար, որոնց բաղադրիչները մեծամասամբ ծովամթերքներն են: «MayStar»-ն իր ներկայացուցիչներն ունի աշխարհի շուրջ 60 երկրներում: Մենք զրուցել ենք Երևանում գործող «MayStar cosmetika» SPA կենտրոնի տնօրեն Լոլիտա Մանուկյանի հետ:

My star (8)

My star (5)

Կարդացեք նաև

– Ի՞նչ է իրենից ներկայացնում «MayStar cosmetika»-ն Երևանում:

– «MayStar cosmetika»-ն պրոֆեսիոնալ կոսմետիկա է, որը վաճառվում և սպա պրոցեդուրաների ընթացքում կիրառվում է միայն մեր կենտրոնում: «MayStar cosmetika»-ի նյութերը չեն վաճառվում մոլերում կամ դեկորատիվ կոսմետիկայի վաճառքի կենտրոններում: Այն կարելի է ձեռք բերել միայն «MayStar cosmetika» սպա պրոֆեսիոնալ կենտրոններից, որոնք բացված են աշխարհի տասնյակ երկրներում: Դա «MayStar cosmetika» ընկերության սկզբունքն է: Մենք հանդիսանում ենք «MayStar cosmetika»-ի միակ ներկայացուցիչը Հայաստանում:

My star (4) My star (3) My star (7) My star (6) My star (1)

– Ինչպե՞ս որոշեցիք դառնալ այդ ընկերության ներկայացուցիչը Հայաստանում: Դա Ձե՞ր որոշումն էր, թե՞ առաջարկը, այնուամենայնիվ, իսպանական ընկերության կողմից է եղել:

– Ուսումնասիրելով շուկան՝ հասկացել եմ, որ մեր երկրում մաշկի խնամքի համար անհրաժեշտ բնական և պրոֆեսիոնալ կոսմետիկայի պահանջարկ կա, իսկ առաջարկը շատ քիչ է: Հաճախակի լինելով արտերկրում և համեմատելով այնտեղ առկա խնամքի միջոցների առատությունը՝ մեր երկրում այդ միջոցների սակավության հետ, որոշեցի, որ կարելի է ձեռնարկել տվյալ բիզնեսը Հայաստանում:

My star (19)

– Ի՞նչ է պրոֆեսիոնալ կոսմետիկան: Ինչո՞վ է այն տարբերվում խնամքի մյուս միջոցներից:

– Դեմքի և մարմնի մաշկի պրոֆեսիոնալ խնամքի միջոցների կիրառումն իրենից ներկայացնում է խնամքի պրոֆեսիոնալ մոտեցում, էսթետիկա՝ առանց որևէ գդալիկների, ասեղների, ներարկումների: Մեզ մոտ մաշկի խնամքն իրականացվում է խնամքի բնական միջոցներով միայն՝ ջրիմուռների, մարգարտի փոշու, խավիարի, օձի թույնի հիմքով պատրաստված միջոցներով…

My star (11) My star (14) My star (16)

Տեսականին շատ-շատ է: Այդ միջոցների կիրառմամբ բարձրացվում է մաշկի էլաստիկությունը, հարթեցվում են կնճիռները, լավագույնս սնուցում է, յուղոտ կամ ալերգիկ մաշկը բերվում է նորմայի մեջ՝ ըստ մաշկի խնդրի և տարիքի: Ցանկացած տիպի մաշկի համար նախատեսված միջոցներ ենք առաջարկում, որոնք կատարվում են մեր պրոֆեսիոնալ մասնագետների կողմից: Ինչ խոսք, կան նաև դեմքի մաշկի, մարմնի խնամքի միջոցներ, քսուքներ, բազմաթիվ նյութեր, որոնք հաճախորդները գնում են՝ տնային պայմաններում ամենօրյա խնամքի համար: «MayStar cosmetika»-ի հաճախորդները միշտ նշում են, որ պարզապես հաճելի է նաև այս միջոցների կիրառման բուն պրոցեսը:

My star (26) My star (27)

– Բոտեքսի ներարկման միջոցով մաշկը ձգելով՝ այսօր ոչ ոքի չես զարմացնի: Բայց Դուք նշում եք, որ մաշկի էլաստիկության կարելի է հասնել նաև առանց ասեղների կիրառման՝ խնամքի բնական միջոցներով:

– Մենք ունենք «Synergy Lift» կոսմետիկայի գիծը: Այն իր մեջ ունի այնպիսի բաղադրիչներ, որոնք շատ ուժեղ ձգում, սնուցում են մաշկը՝ առանց սրսկումների:

My star (9)

– Որքա՞ն ժամանակ է պահպանվում նման տարբերակով ձեռք բերված էֆեկտը:

– Ես չեմ կարող ասել, թե որքան ժամանակ է այն պահպանվում, բայց պետք է հիշել, որ դա առաջին հերթին՝ մաշկի խնամք է: Կան հաճախորդներ, որոնք շաբաթը մեկ են գալիս խնամքի, կան այնպիսիք, որ այցելում են մեզ՝ ամիսը մեկ անգամ հաճախականությամբ: Դա խնամք է, ինչպես ամենօրյա լվացվելը, ատամ լվանալը… Շատ անհատական է: Եթե վերադառնանք սրսկման արդյունքում ստացված էֆեկտին, ապա այդ մաշկը մի քանի ամիս հետո կրկին կորցնում է իր տեսքը, և այն ստիպված կրկին անգամ «տանում են» սրսկելու:

My star (12) My star (2)

– Կներկայացնե՞ք որոշ ապրանքատեսակներ:

«Synergy Lift»-ը, որի մասին արդեն նշեցի, իսկական հեղափոխություն է կոսմետոլոգիայի ոլորտում: Այն կնճիռները հարթեցնող միջոց է՝ առանց վիրահատական միջամտության: Պարունակում է օձի թույն, ինչը, կարելի է ասել, «կաթվածահար» է անում կնճիռները: Ունենք վիտամիններով հարուստ խտանյութեր, խոնավեցնող, հակաբակտերային, մաքրող բազմաթիվ միջոցներ, վիտամինների հավելումներով շիճուկներ, որոնք սնուցում-խոնավեցնում են մաշկը, ամրացնում են հյուսվածքները, պաշտպանում վաղաժամ ծերացումից: Շնորհիվ խավիարի հիմքով խնամքի միջոցների, մաշկը դառնում է ավելի երիտասարդ, թարմ ու խոնավ, ինչպես նաև վերականգնվում է ԴՆԹ-ն: Մեզ մոտ արվում են նաև ծովային աղերով պիլինգներ, որը հանգստացնում է ողջ մարմինը, նվազեցնում է մարմնի ջրազրկման պրոցեսը, խթանում է արյան շրջանառությունը, մաշկը դարձնում է առաձգական, այն «շնչում» և փայլում է, շերտազատում է մաշկը մահացած բջիջներից: Դժվար է բոլորը թվարկել, այնքան շատ են:

My star (24) My star (25)

– 4 տարի է, ինչ գործում է Ձեր սպա կենտրոնը: Ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել: Ունե՞ք տեսականու և հաճախորդների թվի ավելացում:

– Ֆիրմայի ցանկացած նոր տեսականի մենք պարտավոր ենք ունենալ և փոխանցել մեր հաճախորդներին: Ունենք մեր մշտական հաճախորդները, որոնք այցելում են մեզ՝ սպա կենտրոնի բացման իսկ օրից: Ունենք նաև նոր հաճախորդներ: Ունենք բազում հաճախորդներ, ովքեր, ցավոք սրտի, լքել են մեր երկիրը:

My starr (1)

My star (17)

– Ի դեպ, ովքե՞ր են Ձեր հաճախորդները:

– Մեր հաճախորդները մարդիկ են, ովքեր մտածում են իրենց մաշկի խնամքի մասին: Ի դեպ, նրանց շարքում շատ են նաև տղամարդիկ: Մեր հաճախորդները շատ գրագետ, տեղեկացված անհատականություններ են, ովքեր գիտեն՝ ի՞նչ և ինչո՞ւ են ընտրում, ովքեր գնահատում են պրոֆեսիոնալ ու բնական հիմքով կոսմետիկան, խնամքը, ովքեր շատ գնահատում են իրենք իրենց:

– Փաստորեն, «հայկական սկզբունքը», որ հայ տղամարդուց պետք է տղամարդու՝ արդար քրտինքի հոտ գա, իսկ մաշկի միակ խնամքը՝ խնամքով աճեցրած մորուսն է, այլևս չի՞ գործում:

– Այո: Ասեմ նաև, որ մեր տղամարդիկ բավականին ուշադիր են դարձել իրենց մաշկի խնամքի հարցում: Պատկերացրեք, որ կան տղամարդիկ, ովքեր մեր սրահ են այցելում նաև մարզերից: Օրինակ՝ ունենք հաճախորդ, ով մեզ է այցելում Կիրովականից՝ հատուկ մաշկի խնամքի համար: Ի դեպ, մենք նրան շատ սիրում և հարգում ենք:

My star (18)

– Կարծում եմ՝ ինքն էլ է իրեն սիրում և հարգում, եթե Կիրովականից Երևան է գալիս՝ հատուկ մաշկի խնամքի համար:

– Մաշկի խնամքը կուլտուրա է, որի մասին պետք է խոսվի, տեղեկացվի: Ի դեպ, երբ մարդիկ մեկ անգամ այցելում են մեզ՝ բոլորովին այլ մոտեցում են սկսում ցուցաբերել իրենց մաշկի խնամքի նկատմամբ:

My star (21) My star (22) My star (20) My star (23) My star (10) My star (7) My star (6) My star (15)

– Գաղտնիք չէ, որ հայ կանանց մեծամասնությունը հազվադեպ է դիմում բժշկի օգնության: Շատ հաճախ դա արվում է միայն, երբ դանակը ոսկորին է հասնում: Էլ ուր մնաց, թե մտածեն մաշկի խնամքի մասին: Ռիսկային չէ՞ր այդ մենթալիտետի մեջ նմանօրինակ բիզնեսի ձեռնարկումը:

My star (28)

– Ռիսկային գործոնը միանշանակ կար: Ուղղակի ես ձեռնարկեցի այն, ինչ սիրում եմ:

– Յուրաքանչյուր մտահղացում իրականացնելու համար, հատկապես՝ կոսմետոլոգիայի ոլորտում, բավականին մեծ ներդրումներ է պահանջում: Որքա՞ն ներդրում պահանջվեց այս ամենը ստեղծելու համար, և ովքե՞ր աջակցեցին Ձեզ այս հարցում:

– Ներդրումների վերաբերյալ չեմ կարող կոնկրետ հիշել: Ի վերջո, 4 տարի է անցել: Ինչ վերաբերում է աջակիցներիս, ասեմ, որ իմ միակ աջակիցն իմ ամուսինն է: Սա ընտանեկան բիզնես է:

– Հայաստանո՞ւմ են թանկ «MayStar cosmetika»-ի խնամքի միջոցները, թե՞ արտերկրում:

– Շատ հաճախ ինձ հարցնում են, թե ինչո՞ւ են Հայաստանում «MayStar cosmetika»-ի միջոցներն ավելի թանկ, քան նույն Իսպանիայում, որտեղ արտադրվում է այս կոսմետիկան: Գինը չի կարող լինել նույնը: Բնական է, որ այնտեղ պետք է լինի ավելի մատչելի: Մինչ այս ապրանքանիշը հասնում է Հայաստան, մենք մեծ գումարներ ենք ծախսում՝ փոխադրման, մաքսազերծման, դրոշմանիշերի փակցման համար: Բացի այդ, հարկեր ենք մուծում յուրաքանչյուր վաճառված քսուքի համար: Եվ այդ ամենը հաշվի առնելով է որոշվել ապրանքի գինը: Իսկ երբ մենք տոնական զեղչեր ենք հայտարարում, հավաստիացնում եմ Ձեզ՝ դա արդեն բիզնես չէ, այլ բարեգործություն:

My starr (2)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս