ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ն և Իրանը կօգտագործեն դադարը դիվանագիտական միջամտության համար
ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ն և Իրանը կօգտվեն ռազմական գործողությունների դադարից՝ իրենց տարաձայնությունները կարգավորելու դիվանագիտական ջանքերը ակտիվացնելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Մենք, անշուշտ, հույս ունենք, որ կողմերը կօգտագործեն ռազմական գործողությունների այս լռությունը որպես հնարավորություն՝ ակտիվացնելու իրենց դիվանագիտական ջանքերը և համագործակցելու միջնորդների հետ»,-ասել է նա։ԱՄՆ-Իրան հակամարտության վերջին սրացումը սկսվել է հուլիսի 8-ին։

