Facebook-յան բազմաթիվ օգտատերեր, օգտվելով համացանցի լայն հնարավորությունից, իրենց ստեղծագործություններն են ներկայացնում, ձեռագործ աշխատանքները: Ավելին, մարդիկ կարող են ներկայացված տեսականուց իրենց նախընտրած իրը պատվիրել` հագուստ, շարֆեր, բիժուտերիա, տան հարդարանքի պարագաներ, և այլն:
Դիզայներ, մոդելավորող, նկարիչ Ալիսա Հարությունյանը ներկայացրեց հագուստների իր անհատական հավաքածուն: Հոկտեմբերի 15-ին հայ հասարակությունը հնարավորություն ունեցավ ևս մեկ անգամ ծանոթանալ հայ դիզայներների աշխատանքներին: Ցուցադրվեցին թվով 27 հագուստներ, որոնք կրում էին «Հավերժություն» խորագիրը:
Հոկտեմբերի 2-ին Փարիզի Grand Palais-ում Կառլ Լագերֆիլդը ներկայացրել է «Chanel» նորաձևության տան 2013թ. գարուն-ամառ հավաքածուն: Այն աչքի է ընկել մինիմալիզմին բնորոշ ցուցադրությամբ, նոր աքսեսուարներով` անիվ պայուսակներով, արծաթագույն և մարգարտանման խոշոր գնդիկավոր վզնոցներով և այլ զարդերով, լայնեզր թափանցիկ գլխարկներով…
Եթե ցանկանում եք քաշ կորցնել, մի´ արեք դա միայնակ: Ըստ health.com-ի, քաշ կորցնել ցանկացողներին նման խորհուրդ են տալիս ամերիկացի գիտնականները: Վերջիններիս կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ քաշ կորցնելն առավել արդյունավետ է լինում, երբ մարդիկ ներգրավվում են խմբերում և ստանում մասնագետի խորհուրդները:
Ֆրանսիայի նախագահի կինը` Վալերի Տրիերվելերը և Օ դը Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը հայց կներկայացնեն դատարան` առաջին տիկնոջ կենսագրության մեջ իրենց սիրավեպի մասին տեղեկության հրապարակման կապակցությամբ:
Հետազոտության ղեկավարներից մեկը նշել է, որ հղի կանանց շուրջ 10%-ն արյան բարձր ճնշում է ունենում: Գիտնականների նույն խումբը վերջերս հայտնաբերել էր, որ արյան բարձր ճնշումը հղիության ընթացքում երեխայի մոտ մեծացնում է սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու ու կաթված ստանալու հնարավորությունը:
Քնի խանգարումների պատճառ են դարձել նաև խոլեստերինի բարձր մակարդակը, արյան բարձր ճնշումը, մեծ քաշը: Այս ամենը գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ քնի խանգարումները հետագայում սրտանոթային հիվանդությունների պատճառ կարող են դառնալ: Այս իսկ պատճառով գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս հետևել, որ իրենց երեխաների քունը լիարժեք լինի:
Ապակուց և պողպատից պատրաստված շենքի վաճառքից բջջային հեռախոս արտադրող ընկերությունը կարող է ստանալ 200-300 մլն եվրո: Անշարժ գույքի համար գնորդ նախատեսվում է գտնել այս տարվա ընթացքում:
Այսօր Վարդան Մամիկոնյանի արձանին կից հատվածում տեղի ունեցավ սիրիահայ դիզայներ Գևորգ Նուռ Շադոյանի մոդելների ցուցադրությունը. «Երկրները մեկ հարկի տակ» բարեգործական փառատոնի ողջ հասույթը փոխանցվելու է ՀՀ բուհերում սովորող սիրիահայ անապահով ուսանողներին:
2012-2013թթ. նորաձև երևալու համար պետք է հագուստն ընտրել վառ կապույտի, զմրուխտի, վառ ոսկեգույնի, դեղինի կամ շոկոլադի երանգների մեջ: Այս ձմեռ ակտուալ են նաև բնական կամ արհեստական մորթուց պատրաստված հաստ վերնազգեստներն ու վերարկուները:
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն ծանոթ չէ մի մեթոդ կամ մեխանիզմ, որը հնարավորություն կտա հատուկ կոշիկներ կրելով՝ քաշ կորցնել: «Ես չգիտեմ հատուկ կախարդական կոշիկներ, որոնք մարդուն նիհարեցնում են: Մասնագիտական ոչ մի գրականության մեջ նիհարեցնող նման մեթոդների չեմ հանդիպել»,- ասում է Վարդանուշ Պետրոսյանը:
Շաբաթվա ընթացքում մի կտոր շոկոլադ ուտելով՝ տղամարդիկ 6 անգամ նվազեցնում են սրտի կաթված ստանալու հավանականությունը: Այս «համեղ» եզրակացությանը հանգել են Շվեդիայում հետազոտություն անցկացրած գիտնականները:
«Օլիգարխները նվաճել են Տիրենյան ծովի պատմական հանգստավայրերը: Այսօր Մոսկվայից գալիս է երկրորդ ալիքը, որը փրկում է ճգնաժամի եզրին հայտնված զբոսաշրջային ոլորտը»,- անդրադառնալով իտալական ծովափերը ողողած ռուս զբոսաշրջիկներին՝ գրում է «L’Espresso» շաբաթաթերթը:
«Նոյ» գործարանում բեմականացված տոնակատարությանը մասնակցել են հայտնի դերասաններ, երգիչ-երգչուհիներ`Հայկոն, Սոնա Շահգելդյանը,և այլք: Արարողությանը ներկա էր նաև Գ. Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը: Իսկ դերասան Կարեն Ջանիբեկյանը արարողությանը և կոնյակի համտեսին ձեռնափայտով էր եկել:
Մեծ Բրիտանիայի 5 ամենաթանկ առանձնատները, որոնք գնվել են Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների գործարարների կողմից։
OreObject 2 ընկերությունն ամիսներ առաջ թանկարժեք իրերի սիրահարների համար համակարգչային հատուկ մկնիկ է ստեղծել` Sphere 2-ը, որի ստեղծման գործում օգտագործվել են ամենաառաջատար տեխնոլոգիաները:
Հանրահայտ Forbes հանդեսը հատուկ հոդվածների շարք է նեկայացրել, որտեղ ցուցադրվում են կինեմատոգրաֆի հետ առնչությունների արդյունքում համաշխարհային հռչակ ստացած 8 ռեստորաններ ու բարեր: «Ցիկադա» հետաքրքրական անունը կրող ռեստորանում են նկարահանվել այնպիսի հարրահայտ ֆիլմերի դրվագներ, ինչպիսին են՝ «Սիրունիկը», «Բրյուս ամենակարողը», «Միստր և միսիս Սմիթները»:
Առաջիկայում Նյու Յորքում վաճառքի կհանվի այն բնակարանը, որը 1957-1972 թվականներին պատկանել է ամերիկացի լեգենդար երգիչ և դերասան Ֆրենկ Սինատրային: Ըստ «New York Post» թերթի, բնակարանի արժեքը կկազմի 7.7 միլիոն դոլար:
ԱԺԴ նախագահ, «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանի այս «աշխատանքային» լուսանկարն այսօր հայտնվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Իրանական ծագումով հայազգի Ֆրենսիս Կուրկջյանը (Francis Kurkdjian) ծնվել է 1969թ. մայիսի 14-ին` Ֆրանսիայում: Սկզբում նա իր ուժերը փորձում է բալետի ասպարեզում, սակայն չի հաջողում հաղթել մրցույթներում: 15 տարեկանից որոշում է, որ պետք է զբաղվի օծանելիքի արտադրությամբ:
«Հայերը միասին, խմբով չեն կարող աշխատել»,- ասում է ոճաբան Ֆաինա Հարությունյանը
Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչների համար բնությունն ինքն է հանգստի պայմաններ ստեղծել:
Լոնդոնի նախկին քաղաքապետ Կեն Լիվենգստոնը BBC Radio 4 ալիքի հետ հարցազրույցում ասել է, որ The Shard-ը Նյու-Յորքի Էմփայր-Սթեյթ-Բիլդինգի լոնդոնյան տարբերակն է:
Ֆինլանդիայում գենդերային հավասարությունն աստիճանաբար ամրապնդվում է մարդկանց կենցաղում: