
Փարիզի բարձր նորաձևության շաբաթ. Chanel-ի գարուն-ամառ-2016 հավաքածուն

Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում Chanel նորաձևության տան համար իր նոր հավաքածուն է ներկայացրել բրենդի ստեղծագործական տնօրեն Կառլ Լաագերֆելդը
Ավանդույթի համաձայն՝ միջոցառումն անցկացվել է Ելիսեյան պալատի հարևանությամբ գտնվող ազդեցիկ Grand Palais-ում: Դիզայները կոչ է անում մտածել բնապահպանական խնդիրների մասին:
Այսպես, նորաձևության հարթակը ծածկված էր իսկական կանաչ գազոնով՝ իսկական հետիոտնային անցումներով, որոնցով ճեմում էին մանեկենները:
Այս անգամ մոդելների թվում չկար մոդելավորողի սիրելի մուսան՝ Կարա Դելևինը, ով, ինչպես հայտնի է, որոշել է զբաղվել դերասանական կարիերայով ու թողնել պոդիումը: Նրա տեղը, սակայն, լրացնում էին Քենդալ Ջեններն ու Ջիջի Հադիդը՝ ներկայացնելով աշխարհին բրենդի ստեղծագործական տնօրենի նորաձև գաղափարների հերթական չափաբաժինը: