Փարիզի բարձր նորաձևության շաբաթ. Elie Saab-ի նրբագեղ գարուն-ամառ-2016 հավաքածուն
Հոլիվուդյան աստղերը պաշտում են լիբանանցի դիզայներ Էլի Սաաբին: Նա կարողանում է միավորել պոդիումի վրա արևելյան էկզոտիկան ու հոլիվուդյան շքեղությունը՝ ստեղծելով զգեստներ կարմիր գորգերի համար:
Կուտուրիեի նոր հավաքածուն, որը ներկայացվել է Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում, բացառություն չէ:
Elie Saab-ի նորաձևության շոուի հիմքում ընկած է մեղմ գրադիենտը, որին այս անգամ նախապատվություն է տվել դիզայները կոնտրաստային գունային բլոկների փոխարեն:
Առաջինը պոդիում են բարձրացել սպիտակաթույր զգեստներով մոդելները, այնուհետ դիզայները աստիճանաբար խտացրել է գույները՝ սպիտակը վերածելով նարդոսի գույնի, ապա հագեցած մանուշակագույնի:
Elie Saab-ի շարքը բաղկացած էր մետաքսից ուլտրականացի զգեստներից, նուրբ ժանյակներից՝ զարդարված փայլուն ասեղնագործությամբ ու քարերով: