Բաժիններ՝

Դիզայներները գունափոխվող զգեստ են ցուցադրել

ShowPo ընկերությունն ստեղծել է զգեստ, որի գույնը կարելի է փոխել՝ հարկավոր երանգն ընտրելով iPad-ի ներկապնակից: Այդ մասին նոյեմբերի 3-ին հաղորդել է Metro-ն:

Ցանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ հագուստի առանձնահատկությունները ցուցադրել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեյն Լուն: Խցիկի օբյեկտիվում պատկերված աղջիկը ցնծություն է ապրում գույնի ամեն մի փոխվելուց հետո: Նման զգեստների զանգվածային արտադրության կազմակերպման հեռանկարների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվել:

Դիզայներները ստույգ բացատրություն չեն տվել, թե իրենց հատկապես ինչպես է հաջողվել հասնել այդ արդյունքին: Օգտատերերի համար սա առիթ է դարձել կասկածելու տեսանյութի իրական լինելուն, ոմանք կարծում են, որ այն ֆեյք է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930