Բաժիններ՝

Nintendo-ն կրկին վաճառքի կհանի լեգենդար Famicon կցուրդը

Ճապոնիայի Nintendo կորպորացիան սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ կրկին վաճառքի կհանի իր Famicon լեգենդար ութբիտանոց կցուրդը։

Նշվում է, որ բարձակի նորացված փոքրացված տարբերակի վաճառքները կսկսվեն նոյեմբերի 10-ին: Դրա արժեքը կկազմի 6 458 իեն (շուրջ 65 դոլար), ընդ որում դրա համար սնուցման բլոկը կվաճառվի առանձին. դրա արժեքը կկազմի 1080 իեն (10 դոլար):

Կցուրդն ինքը Ճապոնիայում հայտնվել է 1983 թվականին եւ ամբողջ աշխարհի գեյմերներին նվիրել է այնպիսի անմոռանալի հիթեր, ինչպիսիք են Super Mario Bros-ը, Final Fantasy-ն եւ Legend of Zelda-ն: Ընկերության տվյալներով՝ ամբողջ աշխարհում վաճառվել Է 60 միլիոն Famicon կցուրդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31