Բաժիններ՝

Ermenegildo Zegna-ի նոր դեմքը կդառնա 73-ամյա դե Նիրոն

Ermenegildo Zegna իտալական բրենդի նոր դեմքը կդառնա «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր Ռոբերտ դե Նիրոն: Այդ մասին նոյեմբերի 17-ին հայտնել է WWD-ն:

Հրատարակությունը, վկայակոչելով սեփական աղբյուրներ, պնդում է, որ 73-ամյա ամերիկացի դերասանը մասնակցելու է մակնիշի գարնանային գովազդային արշավին: Դե Նիրոն ինքը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը: Համագործակցության շրջանակներում պլանավորվում է թողարկել մի քանի տեսահոլովակներ եւ անցկացնել ֆոտոսեսիաներ: Նկարահանումները տեղի են ունենալու Լոս Անջելեսում՝ իտալացի լուսանկարիչ Ֆրանչեսկո Կարոզինիի հետ համագործակցությամբ:

Ermenegildo Zegna-ն իտալական ընկերություն է, որն զբաղվում է տղամարդկանց համար լյուքս դասի հագուստի, կոշիկի եւ պարֆյումերիայի թողարկմամբ: Ընկերությունը հիմնվել է 1910 թվականին Էրմենեջիլդո Զենիայի կողմից: Այժմ կառավարվում է Զենիաների ընտանիքի արդեն չորրորդ սերնդի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս