Բաժիններ՝

Bulgari-ն «օձերի» ցուցահանդես է կազմակերպել Հռոմում

Ոսկերչական իրերի եւ ժամացույցների իտալական տունը Հռոմում բացել է SerpentiForm անվանումը կրող ցուցահանդեսը: Միջոցառման գլխավոր նպատակն է՝ ցույց տալ, թե ինչպես է օձերի կերպարը նկարիչներին ոգեշնչել հարյուրամյակների ընթացքում:

Ցուցադրանքում ներկայացված են ինչպես Bulgari-ի ոսկերչական իրերը, այնպես էլ անցյալ դարի կոստյումներ, ինչպես նաեւ ժամանակակից նկարիչների եւ լուսանկարիչների ստեղծագործություններ: Այս մասին գրում է WWD-ն:

Ցուցահանդեսում հատուկ ուշադրություն են դարձրել այն կոստյումներին, որոնք դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը 1963 թվականին կրել է «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Bulgari-ն իտալական ոսկերչական տուն է, որը Հունաստանից եկած Սոտիրիոս Բուլգարիսի կողմից Հռոմում հիմնադրվել է 1884 թվականին: Նրա կողմից բացված խանութն սկզբում վաճառում էր հին արժեքավոր առարկաներ, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան: Ներկայում ընկերությունը թողարկում է թանկարժեք իրեր, ժամացույցներ, կաշվից պատրաստված աքսեսուարներ եւ պարֆյումերիա, ինչպես նաեւ իր բրենդի ներքո լյուքս դասի հյուրանոցների սեփականատեր է եւ կառավարում Է դրանք: Bulgari-ն մ տնում Է LVMH կոնցեռնի մեջ:

2016 թվականի հունվարին Ժնեւում կազմակերպված Բարձրակարգ ժամագործական արվեստի միջազգային սալոնի (SIHH) ժամանակ տունը ներկայացրել է Serpenti Incantati, Lvcea եւ Octo շարքերի ժամացույցների նոր մոդելներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս