Մինչ հայտնի դառնալն ինչպե՞ս էին գումար վաստակում ֆուտբոլային աստղերը
Մինչև ֆուտբոլային աստղեր դառնալն ու հսկայական եկամուտներ ստանալը ֆուտբոլիստներից և մարզիչներից շատերն աշխատել են՝ որպես դռնապաններ, մանր առևտրով են զբաղվել, և այլն:
Առաջարկում ենք ծանոթանալ մի շարք ֆուտբոլային աստղերի աշխատանքներին, մինչև հայտնի դառնալը:
Ջեյմի Վարդի
Անգլիայի 2016 թվականի չեմպիոն, Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդին կատարել է հասարակական աշխատանք՝ կռիվ հրահրելու և հասարակական անդորրը խանգարելու համար: Վարդին պատասխանատու է եղել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար պատրաստվող սայլակների անվադողերի արտադրության համար: Նա շաբաթական վաստակել է 70 եվրո:
Դիմիտրի Պայե
Եվրո-2016-ի հայտնի աստղերից մեկը, 2015-2016 թվականների մրցաշրջանում «Վեսթ Հեմի» լավագույն ֆուտբոլիստը, ֆուտբոլիստի կարիերային զուգահեռ, աշխատել է հագուստի խանութում՝ որպես վաճառող-խորհրդատու:
Լուիս Սուարես
Ուրուգվայի պատմության լավագույն ռմբարկուն, կատալոնական Բարսելոնայի առաջատարներից մեկը փոքր տարիքից օգնել է մորը՝ հոգալով 7 երեխաների ծախսերը: Փոքր տարիքից Սուարեսն աշխատել է՝ որպես դռնապան:
Անխել դի Մարիա
Օլիմպիական չեմպիոն, Իսպանիայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի ազգային առաջնության հաղթող, Չեմպիոնների լիգայի հաղթող Անխել դի Մարիան փոքր տարիքից օգնել է ծնողներին՝ աշխատելով ածուխի հանքերում:
Ռոբերտո Կառլոս
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոբերտո Կառլոսը երկար ժամանակ աշխատել է տեքստիլի արտադրամասում: Կառլոսը հաճախ է խոսել իր աշխատանքի մասին՝ ասելով, որ միշտ վիրակապեր է ունեցել, քանի որ ինչ-որ բան կարելիս պարտադիր ծակում էր մատը:
Ալեքսիս Սանչես
2016 թվականի Ամերիկայի Գավաթի լավագույն ֆուտբոլիստը երիտասարդ տարիքում գումար է վաստակել փողոցում հնարքներ ցույց տալով: Սանչեսը նշել է, որ շատ լավ էր սալտոներ անում: Մարդիկ, տեսնելով երիտասարդի տաղանդները, գումար էին տալիս նրան:
Սըր Ալեքս Ֆերգյուսոն
Ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիչներից մեկը մի քանի տարի աշխատել է Մանչեսթերում գործող ռեստորաններից մեկում՝ որպես շեֆ-խոհարարի օգնական:
Սիրարփի Աղաբաբյան