
Վիկտորիա Բեքհեմը մատչելի հագուստի հավաքածու է թողարկելու

Spice Girls խմբի նախկին մասնակից, մոդելագործ Վիկտորիա Բեքհեմը մատչելի հագուստի շարք է մշակում Target խանութների ցանցի համար, հաղորդում է Harper’s Bazaar-ը: Բացի կանանց համար նախատեսված մոդելներից, դրանում նաեւ հագուստներ կներկայացվեն երեխաների համար, որոնց հիմքում Victoria Victoria Beckham-ի երկրորդ հավաքածուի ուրվագծերն են:
«Ես Victoria Victoria Beckham-ը գործարկեցի, երբ հղի էի Հարփերով: Այժմ լրացել է նրա հինգ տարին, եւ ես կարծում եմ, որ սա հիանալի պահ է այս շարքը հասանելի դարձնելու եւ այն մանկական հագուստով համալրելու համար»,-պատմել է Բեքհեմը: Նոր հավաքածուի հագուստի գները տատանվելու են 6-ից մինչեւ 70 դոլար:
Բեքհեմն ակտիվորեն զբաղվում է սեփական բրենդի զարգացմամբ: Ամուսնու՝ Դեւիդի հետ միասին նա գործարկել է dVb շարքը, որտեղ ներկայացված է կանանց եւ տղամարդկանց հագուստ, ինչպես նաեւ արեւապաշտպան ակնոցներ: 2009 թվականին թողարկվել է տասը զգեստներից բաղկացած Victoria Beckham Collection հավաքածուն: