
Victoria’s Secret-ի հրեշտակների հետ հարթակում կհայտնվի նաև Լեդի Գագան

Victoria’s Secret ամերիկյան բրենդը նշել է այն երաժիշտները անունները, որոնք դեկտեմբերի 5-ին Փարիզում ելույթ կունենան ցուցադրության ժամանակ: Այդ մասին «Լենտա.ռու»-ին պատմել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Հրեշտակների»՝ մոդելների հետ միասին, որոնք ներկայացնում են ընկերությունը, պոդիում դուրս կգան Լեդի Գագան, Բրունո Մարսը եւ The Weeknd-ը: Մանրամասնություններն առայժմ չեն հաղորդվում:
Victoria’s Secret-ն ընկերություն է, որը մասնագիտանում է կանանց համար նախատեսված ներքին սպիտակեղենի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բազավորված է Կոլումբուսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): 1995 թվականից ցուցադրություններն ամեն տարի անցկացվել են Միացյալ Նահանգներում, 2016 թվականին շոուն առաջին անգամ կկազմակերպեն Փարիզում: