Աշուն-ձմեռ նորաձևության միտումները՝ ըստ Արմեն Գալյանի

Ոճաբան Արմեն Գալյանը վերջերս բավականին հետաքրքիր հանդիպում անցկացրեց բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեին իմանալու, թե ինչպե՞ս է պետք կրել աշուն-ձմեռ ժամանակահատվածին բաժին հասած նորաձևության «քմահաճույքները»՝ միտումները: Հանդիպումն անցավ անմիջական մթնոլորտում, որտեղ Գալյանը ներկայացնելով այս աշնանը և ձմռանն ակտուալ գույներն ու նորաձևության թելադրանքը՝ պատասխանում էր նաև ներկաների հարցերին:

Ա. Գալյանը ներկայացրեց 2016-2017թթ. աշուն-ձմեռ կանանց և տղամարդկանց հագուստի, նորաձևության միտումները:

«Ասեմ, որ այս անգամ միտումները շատ-շատ են: Առանձնացրել եմ միայն 25-ը, սակայն կարող էի առանձնացնել ևս 25-ը և ևս 25-ը: Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ ակտիվ են նորաձևության միաժամանակ մի քանի իրարամերժ միտումներ»,- նշեց Գալյանը:

pizap-com14760950252941

Հաշվի առնելով, որ գրեթե բոլոր լրագրողների առաջին հարցը ոճաբաններին՝ վերաբերում է գույներին, ոճաբան-դիզայները «հատուկ նրանց համար» սկսեց խոսել աշնանը և ձմռանն ակտուալ գույներից:

Առաջ անցնելով՝ ասեմ, որ սև գույնը նախընտրող հայերիս բախտն այս տարի բերել է, քանի որ սևը, ի թիվս այլ գույների, ինչպես միշտ, նորաձև է:

«Չի լինում այնպիսի աշուն-ձմեռ հավաքածու, որ շատ ակտիվ և շատ նորաձև չլինի սև գույնը: Ինչպե՞ս ճիշտ և ժամանակակից կրել սևը. նախ և առաջ՝ համադրելով տարբեր գործվածքների սև հագուստներ: Օրինակ՝ համադրելով սև թավիշը սև կաշվի հետ, դուք կստանաք իսկապես հարուստ տեսք: Սևի մեջ ներդաշնակ են գրեթե բոլոր ոճերը: Սևը լավ ընկեր է բոլոր գույների համար: Հաջորդ կարևոր գույնը մոխրագույնն է: Նախ՝ ասեմ, որ մոխրագույնն այն գույնն է, որն ունի շատ երանգներ: Ինչպես սևի պարագայում, այնպես էլ մոխրագույնի դեպքում, տվյալ գույնի երանգների համադրությունը բավականին հարուստ տեսք է հաղորդում: Ձմռանը կա սուպեր դասական հագուստի տեսակ՝ մարմնագույն, բեժ վերարկուն: Եթե ինձ խնդրեին կազմել այն իրերի ցուցակը, որ պետք է ունենալ ձմռան սեզոնին զգեստապահարանում՝ անկախ նորաձևության միտումներից, ես անպայման այդ ցուցակում կընդգրկեի մարմնագույն վերարկուն: Նորաձև են նաև պաստելային գույները: Զարմանալի է, բայց այս ձմեռ ակտուալ է լինելու վարդագույնը՝ իր բոլոր երանգներով: Զարմանալի է, բայց այդպես են թելադրում համաշխարհային դիզայներները: Ասեմ, որ վարդագույնի մեծ արշավը դեռ նոր է սկսվում, որովհետև հաջորդ սեզոնին վարդագույնը լինելու է առավել ազդեցիկ և պահանջված»,- ասում է Գալյանը:

trend2

Նա նշեց նաև Երևանում առանձնահատուկ տարածում գտած արծաթագույն կոշիկների մասին:

«Հատկապես խանութների կանացի բաժնում շատ-շատ են արծաթագույն կոշիկները: Պետք է պարզապես հիշել, որ արծաթագույն կրելն այդքան էլ հեշտ չէ: Այն պետք է «բացել» սպիտակ կամ սև գույներով: Բացել ասելով՝ նկատի ունեմ անել այնպես, որ արծաթագույնի բաժինը շատ չլինի: Նորաձև է նաև բորդո գույնը, որ մեզ՝ հայերիս, առանձնահատուկ է սազում՝ հաշվի առնելով մեր թուխ մաշկն ու սև մազերը: Բորդոն ունի մի առանձնահատկություն՝ այն էլ ավելի շքեղ է դարձնում առանց այն էլ հարուստ գործվածքները: Սեզոնի գլխավոր գործվածք է համարվում թավիշը: Եվ սեզոնի գլխավոր գունային համադրությունը սև և կարմիր գույների համադրությունն է: Դասական դարձած այս համադրությունն այս սեզոնին ևս սուպերակտուալ է»,- սեզոնի գլխավոր գունային համադրության մասին նշեց Գալյանը:

trend-4 trend1-2 trend1-1

Մեր հարցին, թե հայ դիզայներներից ովքե՞ր են իրենց աշուն-ձմեռ հավաքածուներում նշված գույների մեջ առաջարկում հագուստներ, դիզայները պատասխանեց.

«Այս գույները բավականին պահանջված են նաև հայ դիզայներների մոտ: Մեր դիզայներներին ևս հարկավոր է վաճառք ապահովել, այնպես որ, նրանք ևս հետևում են այդ ամենին»:

Տեսանյութեր

Լրահոս