
Իտալացի դիզայներները ստեղծել են առանց թանաքի «հավերժական» գրիչ

Իտալիայի Pininfarina բյուրոյի դիզայներները ներկայացրել են այն գրիչի նորացված տարբերակը, որը գրում է առանց թանաքի, հաղորդում է Luxurylaunches-ը:
Մոդելը կոչվում է Aero, ծայրոցը պատրաստված է մետաղական համահալվածքից, որը թղթի մակերեւույթին քսվելիս օքսիդանում է եւ հետք թողնում դրա վրա: Արտադրողների խոսքով՝ գրող գործիքի կորպուսը մաշման ենթակա չէ, եւ գրիչը կարելի է ժառանգություն թողնել հետնորդներին:
Արտաքինից գրիչը հիշեցնում է անվերջության խորհրդանշանը՝ հորիզոնական ութ թվանշանը: Աքսեսուարն արդեն հանվել է վաճառքի, գինը 120 եվրո է:
Լուսանկարը`Pininfarina