
Ռիհաննան թավշյա մարզակոշիկներ է առաջարկել ոչ մեծ բյուջե ունեցող մոդայամոլների համար

Ամերիկացի երգչուհի Ռիհաննան, որն արդեն երկու տարի համագործակցում է Puma ընկերության հետ, թարմացրել է Fenty Creeper կոշիկի հավաքածուն: Այդ մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Harper’s Bazaar-ը:
Տուրք տալով այս տարեշրջանի նորաձեւության միտումներին՝ մարզակոշիկներն ստեղծելիս դիզայներներն օգտագործել են առավել լայն տարածում ստացած գործվածքներից մեկը՝ թավիշը: Կոշիկը ներկայացված է երեք գույնով՝ սեւ, մոխրագույն եւ մուգ կարմիր: Այն արդեն հայտնվել է վաճառքում, մեկ զույգի գինը 150 դոլար է:
Ռիհաննան 2014 թվականից զբաղեցնում է Puma-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը: Այս ժամանակաշրջանում բրենդի հետ միասին նա թողարկել է կոշիկի մի քանի մոդելներ: Նորույթներից մեկը Fur Slide by Fenty մորթե հողաթափերն են:
Puma ընկերությունը 1948 թվականին Գերմանիայում հիմնադրվել է Ռուդոլֆ Դասլերի եւ եղբոր՝ Adidas մակնիշի հիմնադիր Ադոլֆ Դասլերի կողմից: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Գերմանիայի Հերցոգենաուրահում: