
Գերմանացին 60 հազար դոլար է վճարել ամենամեծ աֆրիկյան փղին սպանելու համար

Գերմանացի որսորդը 60 հազար դոլար է վճարել աֆրիկյան փղի սպանությունը կազմակերպելու համար, հայտնում է The Telegraph-ը: Նա որպես օգնական՝ շրջել է փորձառու որսորդի հետ, ով 21 օր շարունակ եղել է նրա գիդը:
Հաղորդվում է, որ սպանված փիղն իր տեսակի ամենախոշոր ներկայացուցիչն էր, որն ավելի վաղ գնդակահարվել էր Աֆրիկայի տարածքում:
Կենդանին սպանվել է հոկտեմբերի 8-ին Զիմբաբվեի հարավ-արևելքում գտնվող Gonarezhou ազգային պարկում:
Կենդանու ամեն մի եղջյուրը կշռել է 55 կգ:
Սպանված կենդանու մոտ արված լուսանկարները գերմանացին տեղադրել է սոցցանցի իր էջում: Դրանք հարուցել են կենդանասերների ու բնապահպանների վրդովմունքը: