Ոճի կանոններ՝ Քրիստիան Դիորից
Takprosto.cc կայքը գրում է, որ Քրիստիան Դիորն իր պատկերացումներն ուներ կանացիության մասին: Նա գտնում էր, որ շքեղության գրավականը պարզությունը, արտաքինի մասին տարրական հոգ տանելը և զարգացած ոճն են: Նա հարգում էր որակը և ուշադիր էր մանրուքների նկատմամբ:
1. Մի հոգնեք ինքներդ ձեզ ուսումնասիրելուց: Որպեսզի ճիշտ հագուստ ընտրեք, պետք է մանրամասն իմանաք, թե որ գույնն ու մոդելն են ընդգծում ձեր բոլոր առավելությունները:
2. Խուսափեք անհարմար վիճակից: Ամենաէքստրավագանտ կերպարը պետք է լավ մտածված լինի: Անսպասելի համադրություններ անելու համար անհրաժեշտ է ոչ միայն համարձակություն, այլև լավ զարգացած ճաշակ: Հիշեք, որ անսովոր համադրությունները կարող են ազդել ձեր արտաքին տեսքի վրա:
3. Ուշադիր ընտրեք ներքնազգեստը: Առանց շքեղ ներքնազեստի՝ կինը կորցնում է իր ուժն ու ինքնավստահությունը: Դուք կարող ես ընդամենը մեկ համեստ զգեստ ունենալ, սակայն թագուհու նման կլինես, եթե դրա տակից կրես գեղեցիկ և շքեղ ներքնազգեստ: Այս գաղտնիքը միշտ աշխատում է:
4. Աքսեսուարներն անհրաժեշտ դետալներ են: Էժան աքսեսուարները կարող են ցանկացած հագուստ տգեղ դարձնել: Ավելի լավ է քչացնել աքսեսուարների և հագուստի քանակը, բայց ընտրել հնարավորինս ամենալավը: Քրիստիան Դիորը գտնում է, որ կոշիկը ևս շատ կարևոր է: Այն արտացոլում է կնոջ ինքնագնահատականը և լավ տպավորություն թողնելու կարևոր օղակներից է:
5. Օծանելիքը կերպարի վերջին շտրիխն է: Դիորը կարծում է, որ ոչ միայն կինն ու նրա հագուստները, այլև նրա սենյակը պետք է հրաշալի բուրեն: «Օծանելիքը կնոջ մասին ավելի շատ բան է ասում, քան նրա ձեռագիրը»,- ասում էր նա:
6. Անհոգ եղիր: Դիորի ժամանակներում կանայք ստիպված կատարում էին տղամարդկանց աշխատանք: Դիորը հավատում էր հաջողությանը և միշտ խորհուրդ էր տալիս հույսը դնել երջանիկ աստղի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը