«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) վերջին օրերին հսկողության տակ են վերցրել Սիրիայի Ռաքա քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պատվարի հանգուցային շրջանները:
РИА Новости-ի հետ զրույցում փաստաբան Սոֆյա Ռուբասսկայան տեղեկացրել է, որ Մոսկովյան շրջանային դատարանում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ. Նա հայտնել է, որ հրաձգության հետևանքով տուժել են դատարանի աշխատակիցներ. ինքը լսել է մոտ 20 կրակոց:
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր պատժամիջոցներով խախտել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանները, եւ Թեհրանն այդ գործողությունները գանգատարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (ԻՊ) հուլիսի 30-ին Ռաքքայում նկարահանված 30 րոպե տևողությամբ տեսանյութ է հրապարակել:
Այցով Թբիլիսիում գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրիմփի վարչակազմը պաշտպանում է այն հայտարարությունը, որ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Կրեմլը հորդորում է բոլոր կողմերին, որոնք Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման դերակատարության են հավակնում, խուսափել լարվածության աճ հրահրող գործողություններից։
Եվրամիությունը պաշտպանիչ միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից «նախեւառաջ Ամերիկան» նշանաբանի ներքո պատժամիջոցների պատրվակով արդյունաբերական քաղաքականության անցկացման դեպքում:
Վենեսուելայի հետախուզական ծառայությունների աշխատակիցներն օգոստոսի 1-ին բերման են ենթարկել տնային կալանքի տակ գտնվող Լեոպոլդո Լոպեսին եւ Անտոնիո Լեդեսմային՝ երկրի ընդդիմության առաջնորդներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ստորագրել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների մասին փաստաթուղթը, «այդ որոշումը շուտով օրենսդրական տեսք կստանա»:
«Հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց հիմա դա եղավ, և ի՞նչն էր դրա պատճառը: Սա, իհարկե, պատահական և անսպասելի քայլ չէր Միացյալ Նահանգների կողմից, որովհետև դա մտնում է նրա աշխարհաքաղաքական գործողությունների հիմնական նպատակների մեջ»:
ԱՄՆ-ի աջակցությունը շատ կարեւոր է վրաց-ռուսական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացի համար:
ՉԺՀ-ն ոչ մեկին թույլ չի տա իր տարածքի մի կտոր իսկ «պոկել» եւ իր ինքնիշխանությանը վնաս չի հանդուրժի: Օգոստոսի 1-ին Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ստեղծման 90-ամյակի պատվին կայացած հանդիսավոր ժողովում այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը:
Վրացական կողմը կարող է պահանջել հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնումը ԱՄՆ-ից, ինչի մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին։
Գերմանիայի կառավարությունը ձգտում է հասնել այն բանին, որ Եվրամիությունը խստացնի քաղաքականությունն Անկարայի նկատմամբ:
Պենտագոնը եւ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը մշակել են Ուկրաինային հակատանկային հրթիռների եւ այլ սպառազինության մատակարարումների պլան, Սպիտակ տնից հավանություն առայժմ չի ստացվել:
Հերբերտ Զալբերը օգոստոսի 15-ից կթողնի Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի իր պաշտոնը, ինչի մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ-ի մի աղբյուրի:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ինչի մասին ասված է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
ՌԴ-ից Միացյալ Նահանգների դիվանագետների վտարման պատասխանի տարբերակները ներկայում քննարկվում են, դրա վերաբերյալ հայտարարություն կարվի ավելի ուշ:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Թբիլիսիում կայացած պաշտոնական ընթրիքի ընթացքում Վրաստանի իշխանություններին է փոխանցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը:
Էնթոնի Սկարամուչին Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրենի պաշտոնը թողնում է նշանակումից ընդամենը 10 օր անց:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր ձեռքբերման առնչությամբ:
89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիական կինոյի ամենամեծ աստղերից մեկը՝ Ժաննա Մորոն:
Ուկրաինայի քաղաքացին 17 տարի Ադրբեջանում գերության մեջ է եղել, և գերությունից ազատվել է միայն ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկրի խորհրդարանի ստորին պալատ՝ Սեյմ է ուղարկել իր կողմից վետո դրված երկու օրինագիծ, որոնք առնչվում էին դատական համակարգում փոփոխություններին:
ԱՄՆ-ը եւ Մերձբալթիկայի երկրները պատրաստ են ընդլայնելու ռազմավարական համագործակցությունն անվտանգության ոլորտում: Այս մասին լրագրողներին հայտնել է Լատվիայի նախագահ Ռայմոնդաս Վեյոնիսը՝ ամփոփելով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահների հանդպման արդյունքները:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսն, ով երկօրյա այցով Էստոնիայում է, հայտարարել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների համար վտանգ է ներկայացնում, և ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի կանխի այդ:
Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցները ոչնչացրել են այն բոլոր զինյալներին, որոնք մասնակցել են Քաբուլում Իրաքի դեսպանատան վրա հարձակմանը:
Եվրամիության (ԵՄ) երկրների քաղաքացիների համար Մեծ Բրիտանիա ազատ մուտքը կփակվի 2019 թվականի գարնանը ԵՄ-ից թագավորության դուրս գալով: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետի դիվանատան աշխատակցի հայտարարությունը:
Հուլիսի 31-ին 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի կինոդերասնուհի Ժաննա Մորոն:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիգիտտե Ցիպրիսը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հավանություն տալը միջազգային նորմերի խախտում է անվանել: