Դավիթ Խուդաթյանն Իրանում է. նա հանդիպել է նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրանի մայրաքաղաք Թեհրանում հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիին։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։
Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ, նախարարը չի մանրամասնել։ Հրապարակված տեսանյությում երևում է, որ Խուդաթյանն ու Փաքնեժադիին հանդիպումից հետո ճեպազրույց են տվել լրագրողներին։
Հիշեցնենք, որ ՏԿԵ նախարարը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

