Կիևի մարզում հուլիսի 25-ը սգո օր է հայտարարվել. հրաձգարանի վրա հարվածից զոհվել է առնվազն 10 մարդ, 100-ը տուժել են

Կիևի մարզում հուլիսի 25-ը հայտարարվել է սգո օր՝ նախորդ օրը Ռուսաստանի կողմից այն հրաձգարանի տարածքին հասցված հարվածից հետո, որտեղ անցկացվում էր սպառազինության ցուցահանդես։ Զոհվել է առնվազն 10 մարդ, շուրջ 100-ը տուժել են։ Զոհվածների թվում է Ուկրաինայի պետական պահպանության վարչության միջազգային համագործակցության և ռազմավարական հաղորդակցությունների բաժնի ղեկավար Վալենտինա Սավիցկան։

Սումի քաղաքում «Նովայա պոչտա» լոգիստիկ ընկերության տերմինալի տարածքին Ռուսաստանի հասցրած հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են, հայտնել են ընկերությունից։ Հարվածը հասցվել է անցած գիշերը։

Ռուսաստանի զինված ուժերը հաճախ հարվածներ են հասցնում «Նովայա պոչտա կենտրոններին, հատկապես ռազմաճակատի գծին մոտ գտնվող շրջաններում։

Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում հուլիսի 25-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են, հայտնել են տեղական իշխանությունները։ Նախօրեին Սլավյանսկում զոհվել էր 5 մարդ։

Ընդհանուր առմամբ, անցած գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի վրա հարձակվել են Х-59/69 տիպի երկու կառավարվող ավիահրթիռներով և 157 հարվածային անօդաչու թռչող սարքերով, որոնցից 127-ը հաջողվել է խոցել։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ 26 ԱԹՍ-ի խոցում արձանագրվել է ինը վայրում։

Շաբաթ առավոտյան ռուս զինվորականները հրետակոծել են Խերսոնի Կենտրոնական և Կորաբելնի շրջանները։ Խերսոնի մարզի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը տելեգրամյան ալիքում գրել է, որ մեկ մարդ մահացու վիրավորում է ստացել։ Քաղաքի հինգ բնակիչ վիրավորվել են, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Վնասվել են երեք բազմաբնակարան և հինգ առանձնատներ։

Զապորոժիեի վրա հարվածների հետևանքով տուժել է 10 մարդ, հայտնել են տեղական իշխանությունները։ Քաղաքում հրդեհվել է առևտրի կենտրոնը։ Մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը տելեգրամյան ալիքում հայտնել է, որ մեկ կին զոհվել է։

Պոլտավայի մարզում հրետակոծության տակ են հայտնվել չորս բենզալցակայան և հրշեջ կայան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031