ՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի, զոհերի ու վիրավորների մասին

Ռուսաստանի կողմից նշանակված, Ռուսաստանի կողմից մասնակիորեն օկուպացված Զապորոժիեի մարզի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտարարել է, որ Ազովի ծովի ափին գտնվող Կիրիլովկա ավանում հանգստյան բազաների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

Բալիցկու խոսքով՝ 14 մարդ վիրավորվել է, որոնց թվում երեք երեխա կա։ Նրա խոսքով՝ վթարափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Բալիցկին Ուկրաինայի զինվորականներին մեղադրել է խաղաղ բնակիչների վրա նպատակային հարված հասցնելու մեջ։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են ավերված շինություններն ու այրված ավտոմեքենաները։ Ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցվել։

Mash տելեգրամյան ալիքը գրել է, որ հարվածի է ենթարկվել Մելիտոպոլից հարավ գտնվող «Ալեոն» հանգստյան բազան։ ««Ալեոնից» գրեթե ոչինչ չի մնացել. տեղում ավերածություններ են», գրել է տելեգրամյան ալիքը։

Ուկրաինական «ՌԻԱ Պիվդեն» հրատարակությունը պնդում է, որ նույն շրջանում հարվածի է ենթարկվել ևս մեկ հանգստյան բազա՝ «Բելուգան»։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ երկու բազաներում էլ գտնվել են ռուս զինվորականներ։ «ՌԻԱ Պիվդեն»-ը հայտնում է, որ «կան զոհեր և տուժածներ, այդ թվում՝ «Բելուգայի» սպասարկող անձնակազմի և քաղաքացիական անձանց շրջանում»։

Ուկրաինայի զինված ուժերը չեն մեկնաբանել հանգստյան բազաների վրա հասցված հարվածները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031