Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել քննական թեստերի արտահոսքի սկանդալի պատճառով
Հնդկաստանի կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանը հրաժարական է տվել պաշտոնից՝ բողոքի զանգվածային ցույցերի և քաղաքական ճնշման ֆոնին․ գրում է Al Jazeera-ն։
Դժգոհությունների պատճառը քննությունների, մասնավորապես՝ բժշկական բուհերի ընդունելության թեստերի արտահոսքն ու կազմակերպչական խնդիրներն են։
Նախարարն իր հրաժարականի դիմումն արդեն ուղարկել է վարչապետ Նարենդրա Մոդիին։

