Ռուսական իշխանությունները խոստացել են ստուգել ԵԱՀԿ զեկույցի հավաստիությունը Ուկրաինայի կոնֆլիկում ռուս դեսանտայինների ներկայության մասին, հայտնում է RIA Novosti-ն:
«Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարի մի հատվածում պայթյունը տեղի է ունեցել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ահաբեկչական հարձակման հետևանքով:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել ոստիկանության մասին, ասվում է քաղաքական գործչի բլոգում:
ՌԴ ԱԳՆ-ն հաստատում է, որ օրերս «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Մոսկվայում Շվեդիայի դեսպանության աշխատակիցը: Այդ քայլը Ռուսաստանը ձեռնարկել է ի պատասխան Ստոկհոլմի գործողությունների, բացատրել են ՌԴ ԱԳՆ-ից:
Պաբլո Պիկասոյի նկարը, որը գնահատվում է նվազագույնը 27,4 մլն դոլար, Ֆրանսիայի մաքսային ծառայության աշխատակիցները Կորսիկայում առգրավել են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աթենքի ֆոնդային բորսայում աճուրդը այօր բացվել է սակաչափերի նոր անկմամբ:
Լիբիայի դատախազությունն ուսումնասիրում է համացանցում հայտնված տեսահոլովակը, որտեղ պատկերված է, թե ինչպես են բանտապահները ծեծում երկրի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդուն:
Հայաստանում ռուսական կայազորային զինվորական դատարանը կքննի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը, ով մեղադրվում է դասալքության ու զենքի հափշտակության մեջ, RIA Novosti-ին հայտնել է Հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանի մամլո քարտուղար Ալյոնա Կատկալոն:
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մայրուղու երթևեկությունը «Մինյոններ» մուլտֆիլմի կերպարներից հսկայական փչովի մինյոնը կաթվածահար է արել, հայտնում է Irish Times-ը:
TMZ պորտալի հաղորդմամբ՝ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ու Բոբբի Բրաունի միակ դստեր՝ Բոբբի Քրիստինա Բրաունի՝ դագաղում արված վերջին լուսանկարը նրա հարազատները 100 հազար դոլարով վաճառել են լրատվական գործակալություններից մեկին։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ռուս ընդդիմադիր գործիչ Մարիա Գայդարին Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել, ասվում է երկրի նախագահի կայքում:
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերին լյարդի վիրահատության են ենթարկել, որի ընթացքում հեռացրել են «դրա մի մասը»:
Անցած գիշեր «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները Թուրքիայի տարբեր մարզերում իրականացրել են 5 զինված հարձակում:
Ամերիկացի հայտնի երգչուհի Գվեն Ստեֆանին ու նրա ամուսինը՝ բրիտանացի երաժիշտ Գևին Ռոսդեյլը ամուսնալուծվում են:
Մեծ Բրիտանիան մինչև 2017թ. մարտը կերկարաձգի Իրաքում ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելու ռազմական գործողությունը: Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, ով այցով գտնվում է Իրաքում:
Մարոկկոյի քաղաքացին խեղդվել է անօրինական եղանակով ճամպրուկի օգնությամբ Իսպանիա ներթափանցելու փորձի ժամանակ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանում հաստատվել է գործատուների կողմից ամենապահանջված մասնագիտությունները ունեցող անձանց ցուցակը, ովքեր կարող են հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը օգոստոսի վերջին կայցելի Վրաստան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Բելգիայի արքայազն Ամեդեոն զրկվել է գահը ժառանգելու իրավունքից այն բանի պատճառով, որ ամուսնացել է՝ այդ մասին չտեղեկացնելով Ֆիլիպ թագավորին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբում կոնսենսուս է ձևավորվել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վալդայ» ակումբի անդամ, գերմանացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան, միջազգայնագետ Ալեքսանդր Ռարը:
«Զրույցի ընթացքում քննարկվել են մերձավորաևելյան կարգավորման հարցեր, պաղեստինյան տարածքներում ստեղծված վիճակին, այդ թվում՝ Գազայի հատվածին վերաբերող հարցեր, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
Ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովը առողջական վիճակի վատթարացման պատճառով շտապ հոսպիտալացվել է Բակուլևի անվան կենտրոն, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մոտ ապագայում հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու մտքից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի մամուլին տված հարցազրույցում:
Սիրիայի Էրիխա քաղաքում կառավարական ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թվիը հասել է 35-ի, հայտնում է Hürriyet-ը:
«Ես չէի կարող չկրել հարսանիքին կնոջս նվերը: Պարզապես չէի կարող, ահա ամենը: Ինձ հարց էր տրվել, ես դրան պատասխանեցի: Դժվար թե կնոջ նվերը ամուսնուն կամ ամուսնու նվերը կնոջը կարող է առնչություն ունենալ հակակառուպցիոն գործունեությանը: Դա մեր անձնական գործն է»:
Իտալիայի ոստիկանությունը հատուկ օպերացիայի ընթացքում ձերբակալել է «Կոզա նոստրայի» ղեկավար Մատեո Դենարոյի 11 կողմնակիցներին, հայտնում է իտալական Corriere della Sera թերթը:
Ռուս ռոք երգիչ Բորիս Գրեբենշչիկովը ժամանել է Ուկրաինա ու հանդիպել Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հետ:
Սիրիայի Էրիխա քաղաքում կառավարական ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով նվազագույնը 20 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:
Մոսկվայի հարավ-արևելքում 4 տղամարդ բռնաբարել է 31-ամյա մի կնոջ, հայտնում է РЕН ТВ-ն: