Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն առաջարկել է նոր առևտրային մոդել, որն ուղղված կլինի իրանական բնական գազի արտահանման ծավալների ընդլայնմանը դեպի Հայաստան։

Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը` վկայակոչելով Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադի հայտարարությունն՝ արված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպմանը։

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Պաքնեջադը հավելել է, որ առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է համակողմանիորեն գնահատել առկա ենթակառուցվածքները, և Հայաստանը որպես տարածաշրջանային տարանցիկ միջանցք օգտագործելու միջոցով հայկական շուկայից դուրս գազի առևտրի ընդլայնման նպատակահարմարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031