
ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները Գերմանիայում պատիժ են համարել գերմանական ընկերությունների համար

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիգիտտե Ցիպրիսը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հավանություն տալը միջազգային նորմերի խախտում է անվանել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք դրանք համարում ենք միջազգային իրավունքին հակասող: Ամերիկացիները գերմանական ընկերություններին այլ երկրում բիզնես գործունեության պատճառով չեն կարող պատժել»,- հայտարարել է Ցիպրիսը:
Եվրամիության՝ Վաշինգտոնի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ կիրառելու ծրագրերը Ցիպրիսը ճիշտ է համարում, սակայն հուսով է, որ դրանք առևտրային պատերազմի չեն հասցնի:
Ավելի վաղ պատժամիջոցների կապակցությամբ Եվրահանձնաժողովում ևս իրենց դժգոհությունն էին հայտնել: