Ադրբեջանի իշխանությունները պլանավորում են բացել մատչումը երկրում գտնվող իրանական 120 մլն դոլարի ակտիվներին, հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Իրանա-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Մեհդի Մոհտաշամին:
Այս տարվա նոյեմբերին Թբիլիսիում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները: Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ամերիկացիներին աջակցել Իրանի հետ միջուկային ծրագրին, քանի որ, ըստ նրա, դա լավագույն միջոցն Թեհրանին թույլ չտալ ստանալ միջուկային զենք:
Նիժնի Նովգորոդում տղամարդու կողմից իր 6 երեխաների, հղի կնոջ ու մոր սպանության փաստով կալանավորվել է շրջանային ոստիկանության բաժանմունքի երրորդ ոստիկանը, հայտնել է Քննչական կոմիտեն:
Իրավապահները կրակի տակ էին հայտնվել, երբ ժամանել էին քաղաք՝ լցնելու պաշտպանական խրամատները, որ փորել էին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) երիտասարդական թևի անդամները:
«Ես ստացա իմ սելֆին: Ես իրականում պաշտում եմ նրա ելույթներն ու մեր երկրի՝ նրա նպատակները»,- գրել է Քիմը նկարի մեկնաբանությունում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Անկարայում ժանդարմերիան այսօր ստուգայցեր է իրականացնում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների բնակության վայրերում:
ԱՄՆ Կոնգրեսը կարող է քննարկել սիրիական ընդդիմության պաշտպանության նպատակով ուժի կիրառման հարցը, Sputnik գործակալության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Սենատի՝ միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Բոք Կորկերը:
Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից մի քանի ամիս է անցել: Շնորհիվ այդ անդամակցության՝ ինչպես վստահեցնում էր ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռոմադանովսկին, ՌԴ-ում աշխատող հայ միգրանտները ստացել են որոշակի արտոնություններ և իրենց կարգավիճակով հավասարվել ղազախստանցի միգրանտներին:
Դոնալդ Թրամփը շարունակում է առաջատար դիրքեր գրավել ԱՄՆ Հանրապետական կուսակցության՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների առաջին բանավեճի արդյունքում, թեև մի շարք դիտորդներ նրա ելույթում հաջորդականության խզում էին նկատել:
Իրանա-ադրբեջանական սահմանին զինված պատահար է տեղի ունեցել, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ տարածած հաղորդագրությանը:
Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա նահանգում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի 17 զինյալ, հայտնում է Kanal7 հեռուստաալիքը:
Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը մտադիր է այցելել Մոսկվա:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր մեկնաբանություններում, որոնք վերաբերել են մասնավորապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի (ՀՀՊ) տեղադրման փաստին, խեղաթյուրել է փաստերը:
Ինչպես ցույց է տվել Ուսամա բեն Լադենի ընտանիքին պատկանող մասնավոր ինքնաթիռի աղետի մասին նախնական հաշվետվությունը, անվտանգության բորտային համակարգը 6 նախազգուշացնող ազդանշան է տվել ինքնաթիռի կործանումից առաջ:
Կոլումբիայի ոստիկանությունը Բոգոտայի օդանավակայանում ձերբակալել է կնոջ, որը իր ներքին օրգանների, մասնավորապես՝ ստամոքսի միջոցով ցանկացել է անօրիանական եղանակով տեղափոխել 38,5 հազար դոլար, հայտնում է Associated Press-ը:
Ներկայացնենք տեսանյութ, որը հրապարակել է RT-ն:
Ճապոնիան Ադրբեջանին 900 հազար դոլարի (100 մլն իեն) դրամաշնորհ է հատկացրել գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու համար, հայտնում է Trend-ը:
Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման հետևանքները Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի ձեռքբերման անհրաժեշտության վկայություն են, հայտարարել է ԱՄՆ պետքարուղար Ջոն Քերին, հայտնում է Interfax-ը:
Վարորդը, ով 1,5 տոննա պամիդոր էր տեղափոխում ռուս-բելառուսական սահմանով, տեղեկանալով Ռուսաստանում մթերքի հնարավոր ոչնչացման մասին, մեքենան փախցրել է հետ՝ դեպի Բելառուս, ասվում է ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության հաղորդագրության մեջ:
Ինչպես LifeNews-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, Օլեգ Բելովը, ով կասկածվում է իր 6 երեխաներին, կնոջն ու մորը սպանելու մեջ, 10 օր շարունակ բնակարանում գտնվել է իր փոքրիկների ու հղի կնոջ մասնատված մարմինների հետ:
«Եկեք լինենք ճշմարիտ՝ Կոնգրեսի կողմից գործարքը կասեցնելու դեպքում Միացյալ Նահանգների վարչակազմը, որը Իրանին թույլ չի՛ տալու միջուկային զենք ձեռք բերել, կունենա միայն մեկ ընտրություն՝ դա Միջին Արեւելքում նոր պատերազմն է»:
Այսօր կայացել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի երդմնակալության արարողությունը, հայտնում է լեհական TVN24 հեռուստաալիքը:
Գերմանիային արդարադատության նախարար Հեյկո Մաասը աշխատանքից ազատել է երկրի դատախազ Հարալդ Ռանգեին, որը մեղադրում էր կառավարությանը պետական դավաճանության մասին գործի հետաքննությանը միջամտելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, հղում կատարելով իր քրդական աղբյուրներին, ԴԱԻՇ-ը օրեր առաջ Մոսուլում մահապատժի է ենթարկել 19 աղջկա, ովքեր հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ գրոհայինների հետ:
70 տարի առաջ՝ 1945 թվականի օգոտոսի 6-ին Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքը դարձավ պատմության մեջ առաջին քաղաքը, որը ենթարկվել է ատոմային ռմբակոծման:
Արմատական իսլամ քարոզիչ Անջեմ Չուդարին Լոնդոնում կանգնել է դատարանի առաջ ԴԱԻՇ-ին աջակցելու մեղադրանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կուալա-Լումպուրում անցկացվող Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթաժողովի (Association of SouthEast Asian Nations) շրջանակում անցկացվող ընթրիքի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին նստեցրել են Seroja («Սերյոժա») անունով ցուցանակ կրող սեղանի մոտ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր երախտագիտությունն է հայտնել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն Ուկրաինային աջակցելու համար, հայտնում է RIA Novosti-ն: