Էնթոնի Սկարամուչին լքում է Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրենի պաշտոնը
Էնթոնի Սկարամուչին Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրենի պաշտոնը թողնում է նշանակումից ընդամենը 10 օր անց: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի կայքում: «Պարոն Սկարամուչին համարեց, որ ավելի լավ է հնարավորություն տալ աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին սկսել մաքուր էջից եւ ձեւավորել իր սեփական թիմը»,- նշվում է մամուլի տեղեկագրում:
Ինչպես The New York Times թերթին հայտնել են երեք աղբյուրներ, Սկարամուչիի պաշտոնաթողության որոշումը Դոնալդ Թրամփի կողմից ընդունվել է Քելլի առաջարկությամբ հուլիսի 31-ի առավոտյան կայացած նիստում, նա դա պարզորոշ հասկանալ է տվել ի գործընկերներին:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը բրիֆինգի ընթացքում հայտնել է, որ Սկարամուչին լքել է ԱՄՆ-ի վարչակազմը եւ այլ պաշտոններ չունի դրանում: «Նա ներկա պահին ոչ մի դերակատարություն չունի Թրամփի վարչակազմում»,- նրա խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին: Սանդերսը հավելել է, որ Թրամփն անվայել է համարել Սկարամուչիի մեկնաբանությունները Սպիտակ տան իր գործընկերների վերաբերյալ:
Հուլիսի 27-ին Սկարամուչին հրապարակավ վիրավորական արահայտություններ է թույլ տվել աշխատակազմի նախորդ ղեկավար Ռայնս Պրիբուսի հասցեին՝ տեղեկատվության արտահոսքի հետ կապված կասկածների պատճառով: Հուլիսի 28-ին Թրամփը գեներալ Ջոն Քելլիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար: Նա փոխարինել է Պրիբուսին: