Բաժիններ՝

«Ժաննա Մորոն մարմնավորում էր ֆրանսիական կինոն». Մակրոն

89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիական կինոյի ամենամեծ աստղերից մեկը՝ Ժաննա Մորոն: Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես»-ը, Մորոյի մարմինը հայտնաբերվել է Փարիզի իր բնակարանում:

Մորոյին լայն ճանաչում բերեց 1962թ-ին նկարահանված Ֆրանսուա Տրյուֆոյի «Ժյուլը և Ջիմը» ֆիլմը: Նա բազմաթիվ կինոմրցանակների հաղթող է, այդ թվում՝ Կաննի փառատոնի դափնեկիր: 1967թ-ին արժանացել է բրիտանական կինոակադեմիայի մրցանակի՝ Օրսոն Ուելլսի «Վիվա Մարիա» ֆիլմում գլխավոր դերի համար:

Ցավակցություն հայտնելով հայտնի դերասանուհու մահվան կապակցությամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Մորոն. «մարմնավորում էր ֆրանսիական կինոն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31