Բաժիններ՝

Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են

OpenAI-ի առաջատար գեներատիվ արհեստական ​​բանականության հարթակի՝ ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են գրանցվել, ինչի պատճառով ամբողջ աշխարհի հազարավոր օգտատերեր զրկվել են հարթակի հասանելիությունից ու դրա ծառայություններից օգտվելու հնարավորությունից։

Այս մասին հայտնում են SundayGuardian-ը, Times of India-ն և մի շարք այլ լրատվամիջոցներ։

Նշվում է, որ խափանումները սկսվել է մոտավորապես ժամեր առաջ և ազդում են ամբողջ աշխարհի օգտատերերի վրա, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում։

OpenAI-ն ընդունել և հաստատել է խափանումների առկայությունը։

«Այո, մենք հիմա որոշակի խնդիրներ ունենք, աշխատում ենք դրանց վերացման ուղղությամբ»,-նշել է ընկերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031