Բաժիններ՝

Իրանը ԱՄՆ-ի պատժամիջոցները գանգատարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր պատժամիջոցներով խախտել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանները, եւ Թեհրանն այդ գործողությունները գանգատարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Ավելի վաղ ԱՄՆ-ը 18 կազմակերպություններ ու ֆիզիկական անձանց ներառել է Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված պատժամիջոցների ցուցակում: Թեհրանը դատապարտել է Վաշինգտոնի պատժամիջոցները, հայտնելով, որ պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկացիների եւ ամերիկյան ընկերությունների նկատմամբ:

Ընդ որում ավելի վաղ ԱՄՆ-ը հաստատել է, որ Իրանը, իր կարծիքով, կատարում է Միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համապարփակ պլանի պայմանները:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:

Երկարատեւ բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը վերացնում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները: Պլանն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունվարի 16-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս