Վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանին, մեծ հաշվով, հաջողվեց լուրջ հարված հասցնել Արևելյան գործընկերության ծրագրին: Այդ մասին ժամանակին խոստովանեց նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին: Դրա պատճառն այն էր, որ Ռուսաստանն ահռելի ճնշումներ գործադրեց ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը ստորագրել պատրաստվող երկրների վրա, ինչին պատրաստ չէին ո՛չ այդ երկրները, ո՛չ էլ ԵՄ-ը:
Ամբողջ աշխարհը հույս ունի, որ երկրներն ավելի լավ հարաբերություններ կունենան միմյանց հետ և խաղաղ լուծումներ կգտնվեն: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դրական հարաբերությունները կօգնեն Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել շինծու մեղադրանքով ձերբակալված azel.tv կայքի խմբագիր Աֆղան Ադըքովին:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ընդհանուր անվտանգության նկրտումը Թուրքիա-Հայաստան սահմանին տխուր պատկեր է ստեղծում այն մարդկանց համար, որոնք 25 տարի հայ-թուրքական սահմանի բացում են ակնկալում։ Սա անվստահության ևս մեկ առիթ է դառնալու այս հարաբերություններում»,- ասաց Արա Գոչունյանը։
Ադրբեջանի արտգործնախարարի հետեւյալ հայտարարությունը հատուկ դիտարկման եւ վերլուծման անհրաժեշտության առաջ է կանգնել. «Միանգամայն համոզված եմ, որ եթե Ռուսաստանը հարցով զբաղվի ամենայն լրջությամբ, ստատուս քվոն կփոխվի, տարածաշրջանում կվերականգնվի կայունությունը և կապահովվի Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը»։
Սենատում կայացած լսումների ժամանակ, որոնք նվիրված էին Ռեքս Թիլերսոնի նշանակմանը պետքարտուղարի պաշտոնում, սենատորները բարձրացրել էին կոռումպացված վարչակարգերի կողմից ամերիկյան օգնության փոշիացման փորձերին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Ռուս-թուրքական հարաբերություններում դոմինանտը Ռուսաստանն է. նրանից է կախված՝ հարաբերությունների խորացումը Հայաստանի և Արցախի համար վտանգ կպարունակի՞, թե՞ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։
Պետդումայի էներգետիկայի հարցով կոմիտեն աջակցել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը, հայտնում է RIA Novosti-ն։
Ամերիկացի լրագրողները Սպիտակ տան լրագրողական թիմի անունից ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին բաց նամակ են ուղարկել, որտեղ քննադատել են նրա դիրքորոշումը ԶԼՄ-ների հետ համագործակցության վերաբերյալ։
Ռուսաստանին անհրաժեշտ է օպերատիվորեն միջոցներ ներդնել նավթագազային նախագծերի ընդլայնման մեջ, որպեսզի բավարարի համաշխարհային պահանջարկը, որը միայն աճելու է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խորհուրդ է տվել Եվրամիությանը չկորցնել սեփական կայացվածության նկատմամբ հավատը, գրում է բրյուսելյան Euobserver ինտերնետ-թերթը։
Askanews գործակալության հաղորդմամբ՝ այսօր առավոտյան կենտրոնական Իտալիայում ստորերկրյա ուժեղ ցնցում է տեղի ունեցել։
Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ ԵԱԿՀ տիրույթում ճգնաժամերի լուծման հարցում, հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը։
Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2016 թվականի հանրային կարծիքի հետազոտությունը պարզել է, թե որքանով է համաշխարհային լսարանը տեղյակ Հայաստանի, հայերի և «Ավրորա» մրցանակի մասին:
Բելառուսի ոստիկանության կողմից ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և հնարավոր արտահանձնումն Ադրբեջան լուրջ վտանգ է խոսքի ազատության և մարդու իրավունքների տեսանկյունից: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
ԱՄՆ ԿՀՎ-ն առցանց հրապարակել է 775 հազար փաստաթղթեր 13 մլն էջերում, որոնք գաղտազերծվել են Բիլ Քլինթոնի 1995թ. նախագահական հրամանագրով, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է Դեմոկրատական կուսակցության կոնգրեսականների բոյկոտին, որոնք հայտարարել են, որ չեն մասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը։
Սպիտակ տանը 8 տարի բնակվելուց հետո Բարաք Օբաման կտեղափոխվի Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Կալորամա շրջան, գրում է Telegraph-ը։
Լեգենդար դերասան Ջեք Նիքլսոնը, որը հայտնի է իր «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմով, որոշել է ավարտել կինոկարիերան կյանքի 80-րդ տարում, հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով դերասանի ընկերոջը՝ Փիթեր Ֆոնդային։
Լիտվան պլանավորում է 2 մետրանոց ցանկապատ կառուցել ՌԴ-ի Կալինինգրադի մարզի հետ սահմանի երկայնքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալության ռուսական ծառայությունը, հայտնել է Լիտվայի ներքին գործերի նախարար Էյմուտիս Միսյունասը։
Հռոմի մետրոյում տարհանում է տեղի ունենում Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, որի ցնցումները զգացվել են երկրի մայրաքաղաքում, հայտնում է Next Quotidiano-ն։
Դավոսի ֆորումի առաջին օրը քննարկման գլխավոր թեմաներ են դարձել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու Brexit-ը։
Աստղերը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը փոխարինել են բողոքի ակցիայով, գրում է The Guardian-ը։
ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը կմասնակցի ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ 168.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողության մասնակցության կարգին։
Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները խաթարում են համաշխարհային իրավակարգը, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։
Կանադացի գիտնական Վազրիկ Նազարին Կալիֆոռնիայում ցեցի նոր տեսակ է հայտնաբերել և այն անվանել Neopalpa donaldtrumpi՝ ի պատիվ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի, հայտնում է korrespondent.net-ը։
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ֆրանսիայում երկրի նախկին վարչապետ Մանուել Վալսը, որը հավակնում է երկրի նախագահի պաշտոնին, ապտակ է ստացել ընտրողների հետ հանդիպման ժամանակ, գրում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հրապարակելով տեսանյութ։