Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին

Տոկաևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է վերադառնալ «ստամբուլյան բանաձևին»՝ Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելու համար։

«Թերևս, արդեն արժե սառեցնել այս հակամարտությունը և վերադառնալ Ստամբուլյան բանաձևին, քանի որ այնտեղ զգալի արդյունքներ էին ձեռք բերվել»,- Օմսկում ասել է Ղազախստանի նախագահը ՌԴ առաջնորդի հետ հանդիպման ժամանակ:

Խաղաղ կարգավորման գործում միջնորդ լինել, Տոկաևի խոսքով, Ղազախստանը չի ցանկանում, քանի որ «ռուս ժողովուրդը մեծ է, և նա գլուխ կհանի առանց միջնորդների»։

Պուտինն էլ խոստացել է Տոկաևին մանրամասն տեղեկացնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031