Մոսկվա-Բարսելոնա չվերթի ուղևորը անսպասելի վիրավորական արտահայտություններ է հնչեցրել օդանավում: 22-ամյա երիտասարդին փորձել են բորտուղեկցողները հանդարտեցնել:
Գերագույն իսլամական հանձնաժողովի ղեկավար և Երուսաղեմի նախկին մուֆթի (մուսուլմանների հոգևոր առաջնորդ) Իքրեմա Սաբրին մուսուլմաններին կոչ է արել չայցելել Տաճարի լեռ այնքան ժամանակ, մինչև Իսրայելի իշխանությունները կրոնական կառույցի մուտքից չհեռացնեն հսկիչ տեսախցիկները:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու խնդրանքով:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ի պատասխան Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի հետ կապված միջադեպի, Վաշինգտոնից պահանջել է հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից՝ տարածաշրջանում միջազգային նավարկության անվտանգության պահպանման համար:
Մի քանի շաբաթ առաջ ես գրել էի Միացյալ Նահանգներում Ադրբեջանի վարձած չորս լոբբիստական և PR ընկերությունների մասին: Այդ ընկերություններից մեկը Tool Shed խումբն է:
Մոսկվա-Լենքորան (Ադրբեջան) մեկնող ուղևորների նկատմամբ մաքսային ստուգումների անցկացման ընթացքում Դոմոդեդովո մաքսատան աշխատակիցները Ռուսաստանի քաղաքացու են կանգնեցրել:
Լոնդոնի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալել են 26-ամյա մի տղամարդու: Նա մեղադրվում է ահաբեկչական բովանդակությամբ հրապարակումներ տարածելու մեջ:
ԱՄՆ-ի պատժամիջոցների հարցում «Ամերիկան առաջին հերթին» սկզբունքը չի կարող նշանակել, թե Եվրոպան վերջին հերթին է: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ՌԴ-ի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին նոր օրինագծի քննարկման արդյունքների վերաբերյալ։
Եվրահանձնաժողովը պատրաստ կլինի պատժամիջոցներ ընդունելու Լեհաստանի դեմ, եթե այդ երկրի իշխանությունները հավանություն տան դատական համակարգի նոր օրենքներին:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստ է եվրոպական շահերի պաշտպանության համար ձեռնարկելու կոնկրետ գործողություններ, եթե դրանց վնաս հասցվի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից:
Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներ Ռայմոնդաս Վեյոնիսը, Դալյա Գրիբաուսկայտեն եւ Կերստի Կալյուլայդը հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ:
ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը կցանկանար համագործակցել ԱՄՆ-ի հետ Կորեական թերակղզու միջուկային խնդրի խաղաղ լուծման համար եւ գիտակցում է Փենյանի վրա ճնշման անհրաժեշտությունը՝ երկխոսության վերսկսման համար պայմանների միաժամանկյա ստեղծմամբ հանդերձ: Հուլիսի 26-ին այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ-ի գործողությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման հեռանկարների ոչնչացմանը տանող քայլ է համարում:
Ավերակների վերածված արևելյան Մոսուլի ազատագրումից մի քանի շաբաթ անց՝ ամենուր տեսանելի են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած բարբարոսություններն ու աղետալի հետևանքները:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում ավելի քան 45 հազար մարդ սկյուռիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության:
Եթե ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր նախագիծը դիպչեն եվրոպական ընկերություններին, ապա Եվրամիության կողմից պատասխան միջոցներ կպահանջվեն:
Եվրամիության դատարանը հուլիսի 26-ին չեղարկել է տրիբունալի՝ առաջին ատյանի դատարանի վճիռը, որը 2014 թվականին որոշել է ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը հանել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, ասված Է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Աֆղանստանի Ղանդահարի նահանգում առնվազն 40 ուժայիններ են զոհվել ռազմակայանի վրա թալիբների գրոհի ընթացքում, հաղորդել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով մի աղբյուր։
Ֆրանսիայի հարավում 400 հեկտար տարածք ընդգրկող հրդեհի պատճառով տարհանվել է առնվազն 10 հազար մարդ:
Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնն անհնար է համարել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:
Բանակցությունների օրակարգում էին առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված քայլերը, երկուստեք կարևորվեց զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը։
Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի հետ խոշոր առեւտրական համաձայնագրի կնքման առիթով: Այս մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է The Wall Street Journal թերթում հրապարակված հարազրույցում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այն օրինագծին, որը նախատեսում է ամերիկյան միակողմանի պատժամիջոցների խստացումը Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ:
Յույլինի փողոցներն ամբողջությամբ հեղեղված են, մեքենաները մնացել են ջրերի մեջ: Մարդիկ կարողանում են տեղաշարժվել լողալու միջոցով:
«Ակնհայտ է, որ իրավիճակին տիրապետելու և իրավիճակը կառավարելու առումով հիմնական դերակատար մնում է Ռուսաստանը: Արևմուտքը, առնվազն՝ ԱՄՆ-ը, դեռ պատրաստ չէ ավելի մեծ դեր ստանձնելու»։
ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում սաստիկ շոգի պայմաններում անփաստաթուղթ հարյուրավոր անձինք փակված են եղել սուպերմարկետներից մեկի առջև կայանված բեռնատար ավտոմեքենայի մեջ:
Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հանդիպումը:
«Հնարավոր է` նրանք մեկնել են Ուկրաինա, Թուրքիա, Բելառուս: Միանշանակ չի կարելի ասել, որ նրանք խախտել են թույլատրելի ժամկետները, բայց ամեն դեպքում նախարարությունը նրանց ներառել է հնարավոր ռիսկային խմբում, և մոնիթորինգ է իրականացվում՝ որ շրջաններից են նրանք մեկնել, ովքեր են, ինչ կապեր ունեն և այլն»։
Եգիպտոսի զինվորականները մեկ շաբաթվա ընթացքում Սինայի թերակղզու հյուսիսում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների շրջանակում չեզոքացրել են 40 ծայրահեղականի:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան և Չիլիի առևտրի նախարարի տեղակալ Պաուլինա Նասալը քննարկել են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների և Չիլիի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հնարավորությունները: