Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr

Իրանն ու Հայաստանը նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել էներգետիկ ոլորտում։ Համաձայնության մասին հայտարարվել է շաբաթ օրը Թեհրանում՝ Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպման ավարտին, գրում է Mehr-ը։

Բարձր գնահատելով դժվարին ժամանակներում Հայաստանի աջակցությունը՝ Փաքնեժադը հայտնել է գործակցությունը խորացնելու Թեհրանի պատրաստակամությունը։ Կողմերը դիտարկել են էներգետիկ նախագծերի լայն շրջանակ՝ երկկողմ առևտրի ընդլայնում, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանում, նավթավերամշակման գործարանի կառուցում և Հայաստանին նավթամթերքի մատակարարում։

Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որն օր առաջ կսկսի գործել։ Թեև երկու երկրների ներկայիս էներգետիկ գործընկերությունը հիմնված է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափի վրա, իրանական կողմն առաջարկել է նոր կոմերցիոն մոդել՝ բնական գազի արտահանումն ընդլայնելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031