Մոսկովյան շրջանային դատարանում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ

РИА Новости-ի հետ զրույցում փաստաբան Սոֆյա Ռուբասսկայան տեղեկացրել է, որ Մոսկովյան շրջանային դատարանում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ. Նա հայտնել է, որ հրաձգության հետևանքով տուժել են դատարանի աշխատակիցներ. ինքը լսել է մոտ 20 կրակոց:

Դատարանի մամուլի քարտուղարը РИА Новости-ին տեղեկացրել է, որ դատարանից բոլորը տարհանվել են:

Ըստ որոշ տեղեկությունների` անհայտ անձը կրակ է բացել «GTA-բանդա»-ի գործով դատավարության ժամանակ: Ավազակախմբի անդամները մեղադրվում են 17 մարդու սպանության մեջ: Նրանք 15 ավտոմեքենաների վրա հարձակում են գործել, թալանել ու սպանել մարդկանց: Ավազակախումբն իր անունը կապում է Grand Theft Auto համակարգչային խաղի հետ:

Տեսանյութեր

Լրահոս