Բաժիններ՝

Կվիրիկաշվիլին կարևորել է ԱՄՆ-ի աջակցությունը ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

ԱՄՆ-ի աջակցությունը շատ կարեւոր է վրաց-ռուսական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացի համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ օգոստոսի 1-ին Թբիլիսիում ելույթ ունենալով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:

«ԱՄՆ-ը հաստատակամորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,-նշել է նա: «ԱՄՆ-ի աջակցությունը մեզ համար շատ կարեւոր է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,-ընդգծել է վարչապետը:

Վրաստանի կառավարության ղեկավարը հայտնել է, որ Փենսի հետ հանդիպման ընթացքում «քննարկվել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության ընդլայնման լայն սպեկտրի հարցեր»:

ԱՄՆ-ի փոխնախագահը երկօրյա այցով Վրաստան է ժամանել հուլիսի 31-ի երեկոյան: Օգոստոսի 1-ին պլանավորված են նրա պաշտոնական հանդիպումները Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, պատրիարք Իլյա երկրորդի, վրացական ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Փենսը մտադիր է այցելել Վրաստանում ընթացող «Արժանի գործընկեր-2017» բազմազգ զորավարժություններ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս