 
                        Վրաստանը կարող է պահանջել Սահակաշվիլիի արտահանձնումը ԱՄՆ-ից
 
                                    Վրացական կողմը կարող է պահանջել հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնումը ԱՄՆ-ից, ինչի մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին։
Սահակաշվիլին, որին անցած շաբաթ զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից, գտնվում է ԱՄՆ-ում: Օդեսայի մարզի նախկին ղեկավարը հայտարարել է, թե մտադիր է Ուկրաինա վերադառնալ առաջին իսկ հնարավորության դեպքում:
«Եթե դա լինի Ուկրաինան, ուր նա խոստանում է վերադառնալ, ապա մենք այդ ուղղոթյամբ սպառել ենք ընթացակարգերը: Ուստի, եթե Ուկրաինան քաղաքական կամք դրսեւորի, ապա այդ երկիրը կարող է որոշում ընդունել Սահակաշվիլիին հանձնելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է այլ պետությունների, օրինակ, ԱՄՆ-ին, եթե նախկին նախագահը մնա այնտեղ, ապա մեզ հարկավոր կլինի այդ երկրի հետ վարել իրավական կոնսուլտացիաներ, այդ թվում՝ բանակցություններ եւ արտահանձնման հետ կապված համաձայնագիր»,- ասել է Ծուլուկիանին, որկ խոսքը փոխանցել է Վրաստանի Առաջին ալիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        