Բաժիններ՝

Կրեմլը հորդորել է բոլորին՝ խուսափել սադրիչ գործողություններից Ուկրաինայում

Կրեմլը հորդորում է բոլոր կողմերին, որոնք Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման դերակատարության են հավակնում, խուսափել լարվածության աճ հրահրող գործողություններից։

«Մենք կարծում ենք, որ բոլոր կողմերը, հատկապես այն երկրները, որոնք դերի են հավակնում կարգավորման գործում, պետք է խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են լարվածության աճ հրահրել առանց այդ էլ ոչ դյուրին տարածաշրջանում»,-լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին, թե Պենտագոնը եւ Պետդեպարտամենտը Ուկրաինայի իշխանություններին հակատանկային հրթիռների եւ այլ սպառազինությունների մատակարարման պլան են պատրաստել, բայց Սպիտակ տունը դեռեւս դրան հավանություն չի տվել:

Դրա հետ մեկտեղ Պեսկովը նշել է, որ «ենթադրական դատողությունները հազիվ թե պետք է մեկնաբանությունների առիթ լինեն»: Ավելի վաղ Wall Street Journal հրատարակությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների, հայտնել է, որ Պենտագոնը եւ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը մշակել են Ուկրաինային հակատանկային հրթիռների եւ այլ սպառազինության մատակարարումների պլան:

Թերթի տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ի զինվորական պաշտոնատար անձինք եւ դիվանագետները զենքը բնորոշում են որպես պաշտպանողական, որը նախատեսված է «Մոսկվայի ագրեսիվ գործողությունները զսպելու համար»: Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի առաջարկության համաձայն՝ ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի հակատանկային հրանոթներ եւ, հավանաբար, Javelin հրթիռային համալիրներ, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության միջոցներ:

ԱՄՆ-ի վարչակազմում բարձրաստիճան մի պաշտոնյա նշել է, որ մատակարարումների վերաբերյալ որոշման հարցն Սպիտակ տանը չի քննարկվել, նախագահ Դոնալդ Թրամփը իրազեկված չի եղել այդ պլանների մասին, եւ նրա դիրքորոշումը պարզ չէ: Ինչպես նշում է հրատարակությունը, ամերիկացի եւ ուկրաինացի պաշտոնյաներից ոմանք հայտարարում են, որ, հավանաբար, Սպիտակ տունն այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կընդունի միայն մի քանի ամիս անց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս