Բաժիններ՝

ԵՄ-ի քաղաքացիները 2019 թվականի մարտից չեն կարող ազատ մուտք գործել Մեծ Բրիտանիա

Եվրամիության (ԵՄ) երկրների քաղաքացիների համար Մեծ Բրիտանիա ազատ մուտքը կփակվի 2019 թվականի գարնանը ԵՄ-ից թագավորության դուրս գալով: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետի դիվանատան աշխատակցի հայտարարությունը: Վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ ԵՄ-ի քաղաքացիների ազատ տեղափոխությունները կդադարեն 2019 թվականի մարտին, նշել է գործակալությունը:

Դիվանատան աշխատակցի խոսքով՝ Բեծ Բրիտանիայի կառավարությունում գոյություն ունի լայն համաձայնություն, որ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացն անհրաժեշտ է անել այնքան հարթ, որքան դա հնարավոր է: Դրա հետ մեկտեղ նա ասել է, որ կառավարության դիրքորոշումը Brexit-ի խնդնրների շուրջը մնում է նույնպիսին, ինչ որ նշվել է հունվարին Մեծ Բրիտանիայի արտագործնախարարության ընդունելությունների տանը վարչապետի ունեցած ճառում:

Իսկ հակասությունն այն է, որ հիշյալ ճառում Մեյը պատկերել է ոչ թե հարթ, այլ հենց «կոշտ Brexit-ի» ուրվագծերը՝ արտասահմանյան երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հասկանալ տալով, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ընդհանուր շուկայից, եւ նույնիսկ ԵՄ-ից դուրս գալու պայմանների մասին Բրյուսելի հետ համաձայնագրի բացակայությունը Լոնդոնի համար ավելի լավ կլինի վատ գործարքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս